• Latest news

Անսպասելի բացահայտում. օդի բարձր ջերմաստիճանը կարող է օգնել պահպանել ոսկորները

15 սեպտեմբերի, 2020  16:52

Մարդու ոսկորների խտությունը մեծապես կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից եւ աղիքային միկրոֆլորայից: Այս անսպասելի եզրակացությունն արել են Ժնեւի համալսարանի գիտնականները կրծողների վրա կատարված հետազոտության ընթացքում:

Շրջակա միջավայրի ավելի բարձր ջերմաստիճանը (34 աստիճան) մեծացնում է ոսկորների ամրությունը եւ օգնում է կանխել ոսկրերի խտության նվազումը, հաղորդում է Medical Express-ը:

Ավելին, գիտնականները կարծում են, որ այս երեւույթը, որը կապված է ջերմության հետեւանքով աղիքային միկրոֆլորայի կազմի փոփոխության հետ, կարող է վերարտադրվել տաք միջավայրում ապրող կենդանիների միկրոֆլորան օստեոպորոզով տառապող կենդանիներին փոխպատվաստելու ճանապարհով: Այս փոխպատվաստման արդյունքում կենդանիների ոսկորներն ավելի ամուր են դարձել:

Հետազոտության շրջանակներում գիտնականները նորածին մկներին տեղադրել են 34 աստիճան տաքությամբ տուփերի մեջ` ծննդի հետ կապված ջերմային ցնցումը նվազագույնի հասցնելու համար: Պարզվել է, որ այս մկներն ավելի երկար ու ամուր ոսկորներ են ունեցել, ինչը հաստատել է այն վարկածը, որ միջավայրի ջերմաստիճանը կարող է ազդել ոսկորների աճի վրա:

Ապա գիտնականները մեծ մկների մի քանի խումբ են տեղադրել տաք միջավայրում եւ նկատել են, որ, չնայած ոսկորների չափն անփոփոխ էր մնում, ոսկորների ապրությունն ու խտությունը զգալիորեն աճում էին: Այնուհետեւ նրանք կրկնել են իրենց փորձը մկների հետ ձվարանների հեռացումից հետո, ինչից հետո կարող է պոստմենոպաուզային օստեոպորոզ սկսվել: Ինչպես պարզվել է, բնակավայրի տաքացման պարզ փաստը մկներին պաշտպանել է ոսկորային զանգվածի կորստից, որը տեղի է ունենում օստեոպորոզի դեպքում:

Գիտնականները նաեւ վերլուծել են օստեոպորոզի հաճախականության վերաբերյալ գլոբալ տվյալները` կախված միջին ջերմաստիճանից, կալցիումի ընդունումից եւ վիտամին D-ից: Եւ ստացված արդյունքները հաստատել են, որ որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ավելի քիչ ազդրային կոտրվածքներ են գրանցվել` օստեոպորոզի հիմնական հետեւանքներից մեկը` այլ գործոններից անկախ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է