• Latest news

Եթերայուղեր. Ինչու՞ դրանք այնքան անվտանգ չեն, որքան կարող են թվալ

26 սեպտեմբերի, 2020  12:40

Բնական արտադրանքի ժողովրդականությունը վերջին շրջանում աճում է, եւ այս ֆոնին շատերը մոռանում են, որ բնականը դեռ անվտանգ չի նշանակում: Եթերայուղերը, օրինակ, լիովին բնական արտադրանք են, բայց ոչ մի դեպքում անվերահսկելիորեն չպետք է օգտագործվեն:

Ինչպես հայտնում է CNET.com-ը, ցանկացած եթերայուղի անվտանգությունը մեծապես կախված է այն օգտագործողից: Ցանկացած բուսական արտադրանքի նման, եթերայուղերը` հատկապես սխալ օգտագործման դեպքում, կարող են գրգռել մաշկը, շնչառական խնդիրների եւ նույնիսկ հորմոնալ անհավասարակշռության հանգեցնել:

Էնդոկրինոլոգ Ռոմի Բլոքն ասում է, որ եթերայուղերը կարող են որպես էնդոկրին կործանիչներ հանդես գալ. դրանք կարող են խանգարել հորմոնների բնական արտադրությանը, կարող են նվազեցնել կամ բարձրացնել հորմոնի նորմալ մակարդակն օրգանիզմում` զարգացման խանգարումներ, վերարտադրողական համակարգի շեղումներ եւ իմունային համակարգի փոփոխություններ առաջացնելով: Օրինակ, հայտնի է, որ նարդոսի յուղը կապված է կրծքագեղձի վաղ զարգացման հետ աղջիկների մոտ: Ենթադրվում է, որ նարդոսի եւ թեյի ծառի յուղերը տղաների մոտ եւս նախածննդյան սեռական գինեկոմաստիա (կրծքագեղձի հյուսվածքի անոմալ աճ) են առաջացնում:

Դոկտոր Բլոքը խորհուրդ չի տալիս տանը նարդոսի եւ թեյի ծառերի յուղեր ցողել` հնարավոր բարդությունների պատճառով, հատկապես` երեխաների եւ դեռահասների մոտ: Հղի կանանց եւ հորմոնալ խանգարումներով, այդ թվում շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խորհրդակցել իրենց բժիշկների հետ նախքան եթերայուղերի օգտագործումը:

Որոշ մարդկանց մոտ եթերայուղեր ներշնչելիս կարող են ալերգիայի ախտանիշներ առաջանալ. եթերայուղերի տեղական օգտագործումը, հատկապես` եթե դրանք պատրաստվել բազային յուղերի հիմքով, կարող է մաշկի կարմրություն, եղնջացան, քոր եւ այտուց առաջացնել:

Իհարկե, եթերայուղերը դրական հատկություններ եւս ունեն, սակայն պետք չէ մոռանալ նաեւ դրանց կողմնակի ազդեցությունների մասին: Օրինակ, հարարվում է, որ նարդոսն օգնում է հանգստանալ եւ քնել, բայց ինչպես նշվեց վերեւում, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ էնդոկրին համակարգի վրա: Էվկալիպտը հանգստացնում է, բայց կուլ տալու դեպքում կարող է նոպաներ առաջացնել: Երիցուկն օգնում է հանգստանալ, բայց ջրիմուռից, երիցուկից եւ այլ բույսերից ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող են լուրջ բացասական ռեակցիաներ լինել: Անանուխը սիրում են մաշկի վրա հովացնող ազդեցության համար, սակայն հայտնի է նաեւ, որ այն ցան, այրվածք, կարմրություն եւ այլ կողմնակի բարդություններ է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել