• Latest news

Օրգանիզում ցինկի պակասը կարող է բարձրացնել COVID-19-ի բացասական հետեւանքների ռիսկը

25 սեպտեմբերի, 2020  23:24

Օրգանիզում ցինկի պակասը կարող է բարձրացնել COVID-19-ի բացասական հետեւանքների ռիսկը, պնդում են իսպանացի մասնագետները:

«Նովոստի Mail.RU»-ի հաղորդմամբ՝ բջիջների ներսում ցինկի բարձր կոնցենտրացիան արդյունավետորեն կանխարգելում է բազմաթիվ վիրուսների բազմացումը: Այդ մասին հայտնի էր դեռեւս վաղուց, սակայն SARS-COV-2-ի դեպքում արյան պլազմայում ցինկի մակարդակի ազդեցության մասին խոսվել է առաջին անգամ:

Բարսելոնային հիվանդանոցներից մեկի աշխատակիցները հետազոտել են կորոնավիրուսով վարակված մարդու արյան մեջ ցինկի կոնցենտրացիան, որը գրանցվել է հոսպիտալացման պահին, եւ վարակից առողջանալուց հետո: Մասնագետները վերլուծել են 249 մարդու տվյալները, որոնք հիվանդանոց են տեղափոխվել այս տարվա մարդի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը: Պացիենտների միջին տարիքը 63 էր: Այդ բոլոր պացիենտներից 21 մարդ մահացել է:

Գիտնականներն ուշադրություն էին դարձրել փաստին, որ մահացածների արյան մեջ ցինկի մակարդակը հոսպիտալացման պահին զգալիորեն ցածր էր:

Ուշագրավ է, որ հիվանդության զարգացման սուր շրջանում արյան մեջ ցինկի բարձր մակարդակ ունեցող անձանց մոտ դիտարկվում էր իմունային համակարգի ցածր ցուցանիշ, ինչը նվազեցնում էր  ողջ մնալու շանսերը:

Գիտնականները հաշվել են, որ արյան պլազմայի մեջ ցինկի յուրաքանչյուր հավելյալ միկրոգրամը կրճատել է COVID-19-ի հետեւանքով մահվան ելքի հավանականությունը 7 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ