• Latest news

Մահացել է ՄԻԱՎ-ից ապաքինված առաջին մարդը

30 սեպտեմբերի, 2020  16:32

Նրա ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ Թիմոթի Ռեյ Բրաունը մահացել է ժամը 15.10-ին, իր տանը` ընտանիքի անդամներով եւ հարազատ մարդկանցով շրջապատված:

«Ցավով տեղեկացնում եմ, որ Թիմոթին կյանքից հեռացավ հինգ ամիս լեյկեմիայի դեմ պայքարելուց հետո»,- ասել է նրա զուգընկեր Թիմ Հեֆգենը:

Նրա խոսքով` Թիմոթին երջանիկ մարդ էր, զգաղբում էր ՄԻԱՎ-ի կանխարգելման քարոզով եւ շփվում էր ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հետ:

Նշենք, որ մինչ օրս ՄԻԱՎ-ից լիակատար բուժման միայն երկու դեպք է հաստատվել: Բրաունը համարվում է հաջողության հասած առաջին մարդը: Նրա մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 1995 թվականին: 2007-ին նա ոսկրածուծի փոխպատվաստման էր ենթարկվել` լեյկեմիան բուժելու համար: Այդ վիրահատության արդյունքում Բրաունին հաջողվեց առողջանալ ՄԻԱՎ-ից:

2019-ին նրա մոտ արյան քաղցկեղի ռեցիդիվ էր ախտորոշվել, իսկ սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ նա վերջին աստիճանի քաղցկեղ ունի: Բժիշկների խոսքով` փոխպատվաստումից հետո հիվանդի մոտ ՄԻԱՎ-ն այլեւս չի դրսեւորվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել