• Latest news

Կորոնավիրուսը կարող է ուղեղի համար մահացու վտանգավոր լինել․ Յուրաքանչյուր 7-րդ պացիենտը բախվում է նյարդաբանական խանգարումների

14 հոկտեմբերի, 2020  12:56

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր 7-րդի մոտ զարգանում են նյարդաբանական ախտանիշներ, որոնք սպառնում են կյանքին։ Այս մասին պնդում են Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները։

Նոր հետազոտության արդյունքներով, որը հրապարակվել է Neurology ամսագրում, նյարդաբանական ախտանիշները տատանվում են ժամանակային ապակողմնորոշումից մինչեւ ջղակծկումներ եւ անգամ կաթված։

Հետազոտության հեղինակները հետեւել են COVID-19-ով 606 պացիենտի վիճակին, որոնց մոտ ախտորոշվել են գլխուղեղի հիվանդություններ կամ նյարդաբանական այլ խանգարումներ։ Նյարդաբանական ախտանիշներով պացիենտների շուրջ կեսը 71 տարեկանից մեծ էր, նրանցից 66 տոկոսը տղամարդիկ էին։

Այդ պացիենտների մոտ չեն հայտնաբերել ուղեղի կամ շրջապատող թաղանթների բորբոքման դեպքեր (էնցեֆալիտ եւ մենինգիտ), ինչը կարող է նշանակել, որ վիրուսը չի հայտնվում անմիջապես կենտրոնական նյարդային համակարգում։ Միաժամանակ, մասնագետների խոսքով, նյարդաբանական ախտանիշների առաջացումը հոսպիտալացված պացիենտի մահվան հավանականությունը 38 տոկոսով կտրուկ մեծացնում է։ Դրանք նաեւ 28 տոկոսով մեծացնում են հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո երկարատեւ թերապիայի կամ վերականգնման հավանականությունը։

Մասնագետների խոսքով՝ նյարդաբանական բարդությունները ծանր հիվանդության եւ օրգանիզմում թթվածնի պարունակության նվազման երկրորդական հետեւանքներն են։

Նյարդաբանական ընդհանուր խնդիրները, ինչպես՝ քիմիական էլեկտրոլիտային անհավասարկշռությամբ, ծանր ինֆեկցիայի կամ երիկամային անբավարարությամբ առաջացած գիտակցության խառնաշփոթը, սովորաբար առաջացել են COVID-19-ի ընդհանուր ախտանիշների, ներառյալ տենդի, դժվար շնչառության եւ հազի զարգացումից հետո 48 ժամվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել