• Latest news

Կորոնավիրուսի օրական դեպքերի նոր ռեկորդ Հայաստանում՝ 1371 նոր դեպք. ինչո՞ւ է հիվանդացությունն աճում, եւ ի՞նչ անել

15 հոկտեմբերի, 2020  13:51

Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1371 նոր դեպք. դա երկրի համար նոր դեպքերի ռեկորդային թիվ է. նույնիսկ պանդեմիայի ամենաթեժ պահին այդ թիվը ցածր էր:

ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 14 օրվա ընթացքում հիվանդացությունն աճել է գրեթե 2 անգամ: Հոկտեմբերի 12-ին մասնագետները զգուշացրել են, որ 2 շաբաթ անձ, եթե որեւէ միջոց չձեռնարկվի, ապա կունենանք օրական 1200-1400 նոր դեպ, սակայն հիվանդացության աճն ավելի կտրուկ է եղել. հոկտեմբերի 14-ին կորոնավիրուս է հայտնաբերվել 1058 պացիենտ, իսկ արդեն այսօր՝ 1371 պացիենտի մոտ:

Նոր դեպքերի թվի աճի պատճառը, մասնագետի խոսքով, այն է, որ քաղաքացիները չեն պահպանում անվտանգության կանոնները: Արցախում պատերազմի պատճառով շատերը մոռացել են այդ կանոնների մասին եւ դադարել են դիմակ կրել նույնիսկ այնտեղ, որտեղ վարակման ռիսկը մեծ է՝ լցված տրանսպորտում եւ փակ հասարակական վայրերում: Բացի այ,դ իրենք՝ վարակվածները, ոչ միշտ են պահպանում ինքնամեկուսացման ռեժիմը՝ փողոց դուրս գալով, խանութ գնալով (առանց դիմակի) եւ այդպիսով վարակը տարածելով:

Մասնագետը հիշեցրեց, որ նոր դեպքերի թվի աճը ոչ միայն հավելյալ բեռ է առողջապահական համակարգի համար, այլ նաեւ հավելյալ ռիսկեր է պարունակում զինվորականների եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիների համար:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների մի մասը բախվում է բարդացումների հետ եւ ստացիոնար բուժման կարիք ունի:

Ավելին, վարակի տարածման հետ մեկտեղ մեծանում է վիրավորներին վարակելու ռիսկը, ինչը կարող է մեծ խնդիր լինել առանց այդ էլ թուլացած օրգանիզմի համար:

Գայանե Սահակյանը մարդկանց կոչ արեց լուրջ վերաբերվել խնդրին, եւ ի վերջ խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ դիմակ կրել, լվալ կամ ախտահանել ձեռքերն ու սոցիալական հեռավորություն պահպանել, դա կարող է փրկել ոչ միայն պացիենտների, այլ նաեւ վիրավորների կյանքերը:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 59 995 դեպք: Փաստացի բուժվում է 11 519 պացիենտ (մեկ օրում նրանց թիվն ավելացել է 958-ով): Ապաքինվել է 47 119 մարդ (406-ը վերջին մեկ օրում), մահացել է 1046 պացիենտ (7-ը վերջին մեկ օրում):   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել