• Latest news

Թոքերի քաղցկեղը երբեմն շփոթում են COVID-19-ի հետ. Ինչո՞վ է դա հղի

22 հոկտեմբերի, 2020  11:14

Թոքերի քաղցկեղի առաջին ախտանիշները երբեմն շփոթում են COVID-19 կորոնավիրուսի վարակի դրսեւորումների հետ, եւ դա կարող է պացիենտների համար կյանք արժենալ։ Քաղցկեղի արդյունավետ բուժման հավանականությունը կախված է ժամանակին ախտորոշումից, բայց եթե պացիենտը չի դիմում բժշկի, կարծելով, որ կորոնավիրուս ունի, քաղցկեղը կարող է շատ ուշ ախտորոշվել, եւ բուժումը կարող է այլեւս արդյունավետ չլինել:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Cancer Research UK հասարակական կազմակերպության մասնագետը կարծում է, որ տանը մնալը եւ չոր հազի դեպքում մեկուսանալը կարող է հանգեցնել նրան, որ շատ մարդիկ ուշացումով թոքերի քաղցկեղի համար անհրաժեշտ օգնություն կստանան: Բրիտանական տվյալների համաձայն՝ 2020-ին բժիշկները պացիենտներին 40%-ով ավելի հազվադեպ են ուղարկել թոքերի քաղցկեղի հետազոտման, քան մեկ տարի առաջ։ Ավելին, կորոնավիրուսի համավարակի պայմաններում թոքերի քաղցկեղն ավելի հաճախ է ուշ փուլերում ախտորոշվել:

Մասնագետները պատմել են Մեծ Բրիտանիայից Հելեն անունով 46-ամյա կնոջ դեպքի մասին: 2020թ․ հունվարին նրա մոտ շնչառական վարակի ախտանիշներ են առաջացել, եւ նա ստանդարտ բուժում է անցել, բայց մեկ ամիս անց ախտանիշները վերադարձել են: Կինը ենթադրել է, որ դա վարակի ռեցիդիվ է կամ COVID-19:

Թերապեւտը նրան հակաբիոտիկներ է նշանակել եւ խորհուրդ է տվել, որ համավարակի հետ կապված՝ չգնա հիվանդանոց ռենտգեն հետազոտության: Բայց հազը շարունակվել է, հետո հայտնվել են նոր ախտանիշներ՝ սուլող շնչառություն, շնչարգելություն եւ թուլություն: Հելենը կարծել էր, որ դա COVID-19-ի բարդ ընթացք է։

Հուլիսին Հելենը վերջապես ռենտգեն է անցել՝ արդեն արյունով հազալուց հետո: Պարզվել է, որ նա երկու թոքերում էլ ուռուցքներ ունի։ Հիստոլոգիական անալիզը ցույց է տվել, որ նրա մոտ դանդաղ աճող քաղցկեղ է:

Հաղորդվում է, որ բուժումից հետո Հելենն ապաքինվել է:

«Եթե COVID-19-ը չլիներ, ես ավելի համառ կլինեի բժիշկներին այցելելիս: Մի զբաղվեք ինքնախտորոշմամբ եւ գործողություններ պահանջեք»,- ասել է նա:

«Բոլոր քաղցկեղների վրա համավարակը ծանր ազդեցություն է թողել, բայց թոքերի քաղցկեղը բախվել է լրացուցիչ խնդիրների՝ ընդհանուր ախտանիշների, օրինակ, հազի պատճառով, որը հաճախ համարում են COVID-19-ի նշան»,- ասել է թոքերի քաղցկեղի դեմ պայքարով զբաղվող Roy Castle foundation ՀԿ-ի գործադիր տօրեն Պոլա Չեդվիկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել