• Latest news

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները նախատեսում են սկսել 2021 թվականին

24 նոյեմբերի, 2020  14:29

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները նախատեսում են սկսել 2021 թվականին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Նրա խոսքով` Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կամավոր բնույթ են կրելու:

«Այժմ առաջին հերթին կատարվում է ռիսկային խմբերի` բժշկական եւ մանկավարժական անձնակազմի պատվաստումը <...>: Բնակչության զանգվածային պատվաստումը նախատեսվում է սկսել 2021 թվականից, ընդ որում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, պատվաստումը կամավոր բնույթ է կրում»,- ասել է նա օմբուդսմենների համակարգող խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով` ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 117.000 դեղաչափ արդեն քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել, իսկ տարեվերջին նախատեսվում է ավելի քան 2 մլն դեղաչափ պատվաստանյութ արտադրել: Նա նաեւ նշել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ է գրանցվել` «Սպուտնիկ V»-ը, որը մշակվել է Գամալեայի ինստիտուտի կողմից, եւ «Էպիվակկորոնա»-ն, որը մշակվել է «Վեկտոր» հետազոտական ​​կենտրոնի կողմից:

«Մեկ այլ պատվաստանյութ մշակվում է եւ կլինիկական փորձարկումներ է անցնում Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության Չումակովի անվան գիտական ​​կենտրոնի կողմից: Եվ այդ կլինիկական հետազոտությունները նախատեսվում է ավարտել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի վերջ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին փոխանցեց ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նմուշները: Դրանց կընդունի մի քանի կամավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ