• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը կարելի է համեմատել հակաբիոտիկներ ստեղծելու հետ. մասնագետ

4 դեկտեմբերի, 2020  23:28

COVID-19-ը կանխարգելելու համար պատվաստանյութի արագ մշակումը արտասովոր գիտական հաջողություն էր, որն իր կարեւորությամբ կարելի է համեմատել հակաբիոտիկների ստեղծման հետ: Այդ կարծիքն է հայտնել The Daily Mail-ի հոդվածում London School of Hygiene and Tropical Medicine-ի պատվաստաբանության պրոֆեսոր Բրենդան Ռենը (Մեծ Բրիտանիա):

Նրա խոսքով՝ 1940 թվականին աշխարհում սինթեզել են առաջին հակաբիոտիկները, որոնք հեղաշրջում են իրականացրել բժշկության ոլորտում: Հակաբիոտիկների շնորհիվ հնարավոր էր դարձել բուժել բակտերիալ ինֆեկցիաները, ինչպիսիք են սեփսիսը, թոքաբորբը, տուբերկուլոզը, սիֆիլիսը եւ շատ այլ հիվանդություններ, որոնք խլել են միլիոնավոր կյանքեր: 1928 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնաբերումը դարձել էր այդ ժամանակաշրջանի գիտության մեծագույն ձեռքբերումը:

Բրենդան Ռենը նույնպիսի ձեռքբերում է համարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագ ստեղծումը: Նրա կարծիքով՝ այդ դեղամիջոցն ունի պոտենցիալ դառնալու կանխարգելման միջոց ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաեւ մի շարք այլ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ հակաբիոտիկակայուն վարակների համար:

Պրոֆեսորը հույս ունի, որ ապագայում մարդկությունը շատ ավելի հազվադեպ կհենվի հակաբիոտիկների վրա, իսկ դա կդանդաղեցնի հակաբիոտիկակայուն լուրջ խնդիրների տարածումը, որոնց արդեն այսօր բախվում է մարդկությունը: Մասնագետի խոսքով՝ հիվանդությունների կանխարգելումը մարդու առողջությունն ամրապնդելու լավագույն միջոցն է:

Նրա խոսքով, երբ համավարակն ավարտվի, կսկսվեն այլ հետազոտություններ՝ հիմնված արդեն իսկ ստեղծված հսկայական պոտենցիալի վրա: Նրանք կուղակցվեն արագ տեխնոլոգիական առաջընթացով, ինչը կօգնի ստեղծել նոր դեղամիջոցները շատ ավելի արագ:

Գիտնականը համոզված է, որ մարդկությունը մուտք է գործում բժշկական տեխնոլոգիաների ոսկե ժամանակաշրջան, եւ չի բացառվում, որ ներկայում անբուժելի համարվող միաժամանակ մի քանի հիվանդություններ կհաղթահարվեն մոտ ապագայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել