• Latest news

«Կանաչ» միջերկրածովյան դիետա. Ինչո՞ւ է այն այդքան օգտակար առողջության համար

26 դեկտեմբերի, 2020  19:13

Այսպես կոչված «կանաչ» միջերկրածովյան դիետան անգամ ավելի օգտակար է սրտի եւ անոթների առողջության համար, քանի սովորական միջերկրածովյան դիետան, ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքներում:

Կանաչ միջերկրածովյան դիետան սննդակարգ է, որը ներառում է մեծ քանակությամբ բուսական ծագման մթերք (բանջարեղեն, մրգեր, ընդեղեն, լոբազգիներ, չմաքրված հացահատիկ, բուսական յուղ), ձուկ, կաթնամթերքի չափավոր քանակություն եւ թռչնամիս: Այդպիսի սնունդը մասնագետները խորհուրդ են տալիս սրտի հիվանդությունները եւ նյութափոխանակության խանգարումները կանխարգելելու համար:

Գիտանականները նշում են, որ այդպիսի սնունդն օգտակար է բուսական սպիտակուցների շնորհիվ, որոնք հարուստ են ճարպաթթուներով:

Կանաչ միջերկրածովյան դիետան սննդակարգի արդիականացումներից մեկն է, որում բարձր է առողջության համար օգտակար նյութերի պարունակությունը:

Նոր հետազոտության մեջ մասնակցել է 294 մարդ ճարպակալումով, որոնց խորհուրդ են տվել օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն եւ պոլիֆենոլներ, ինչպես նաեւ շեյքեր կանաչ բանջարեղենից եւ կանաչ թեյ օրական 3-4 անգամ:

Կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցները ստացել են առողջ սնվելու ընդհանուր խորհուրդներ, երկրորդ խումբը պետք է պահպանել միջերկրածովյան դիետա կալորիաների սահմանափակմամբ եւ կարմիր մսի բացառմամբ, երրորդ խումբը հետեւել է կանաչ դիետայի կանոններին: Բոլոր մասնակիցներին խորհուրդ են տվել մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Վեց ամիս անց գիտնականները համեմատել են դիետաների արդյունքները: Առաջին խմբում մարդիկ նիհարել են միջինում 1.5 կգ, որովայնի լայնությունը կրճատվել էր միջինում 4.3 սանտիմետրով: Երկրորդ խմբում ցուցանիշները ցույց են տվել 5.4 կգ քաշի կորուստ եւ 6.8 սմ որովայնի լայնության նվազում, իսկ կանաչ դիետայի խմբում՝ 6.2 կգ քաշի կորուստ եւ 8.6 սմ կրճատում որովայնում:

Երրորդ խմբի մասնակիցների մոտ գիտնականները հայտնաբերել են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ «վատ» խոլեստերինի, զարկերակային ճնշման, գլյուկոզայի փոխանակման ցուցանիշների եւ բորբոքային գործընթացների ռիսկի գործոնների առավելագույն բարելավում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է