• Latest news

Եզակի վիրահատությունը մասնակի կվերականգնի Արցախում պատերազմի ժամանակ վիրավորված 20-ամյա զինվորի դիմախաղը

28 դեկտեմբերի, 2020  20:12

Չորս բժիշկ աշխատել է եզակի վիրահատության ժամանակ, որը Հայաստանում անցկացրել են առաջին անգամ: Պացիենտը 20-ամյա զինվոր էր, որն Արցախում գլխի մասում վիրավորում էր ստացել: Փամփուշտը վնասել է քունքային ոսկորն ու դիմային նյարդը, որի հետեւանքով երիդատարդ տաղամարդու դեմքի կեսը դադարել է շարժվել. դիմախաղն այդ մասում չի եղել, նա չէր կարողանում նորմալ ժպտալ, նրա կոպն ու բերամի անկյունը «կախված» էին:

Պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը պատմել է NEWS.am Medicine-ին, որ դեմքի նյարդը վերականգնելու համար նրանք գործընկերների հետ Armenian International Medical Fund առաքելության բարեգործական շրջանակում կիրառել են Հայաստանում նոր մեթոդ: Վիրահատության ընթացքում վնասված նյարդը դուրս է բերվել պացիենտի ականջի հետեւում գտնվող ոսկորից, այնուհետեւ հայտնաբերվել էր  հիպոգլոսալ նյարդը ծնոտի տակ, որից հետո անցկացվել էր դիմային նյարդի վերամիավորում:

Այդ վիրահատությունն անցկացրել է բժիշկ Աքիր Իսիյաման (Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանին կից Դեւիդ Հեֆենի Բժշկական դպրոցի գլխի եւ պարանոցի վիրաբուժության բաժնի վիրաբույժ), բժիշկ Արմինե Կարաքեշիշյանը (ակնաբույժ), բժիշկ Լեւոն Մխիթարյանը (էնդոկրինոլոգ) եւ բժիշկ Արմեն Հովհաննիսյանը (պլաստիկ վիրաբույժ):

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ վիրահատությունից հետո վերականգնվելու համար ժամանակ կպահանջվի. այդ դեպքում նյարդը սովորաբար աճում է օրական շուրջ 1 մմ-ով: Եւ անհրաժեշտ կլինի 1-2 ամիս, որպեսզի նյարդը հասնի անհրաժեշտ մկաններին: Այնուհետեւ պացիենտին անհրաժեշտ կլինի վերակենդանացում եւ ֆիզիոթերապիա:

Մասնագետի խոսքով՝ պետք չէ ակնկալել 100-տոկոսանոց վերականգնում: Սակայն վիրահատոթյունը կունենա զգալի ազդեցություն երիտասարդի կյանքի որակի վրա եւ մասնակի կվերականգնի նրա դիմախաղը:

Այդ երիտասարդը բնավ միակը չէր այդպիսի վիրավորումով: Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին շաբաթներին նրանք գրանցել են այդպիսի 5 պացիենտ: Նրանցից մեկին մասնագետը վիրահատել է անցած շաբաթ, եւ նա վաղը դուրս կգրվի հիվանդանոցից: Մյուսին կվիրահատեն ամանորյա տոներից հետո: Եւս երկուսին ավելի վաղ էին վիրահատել, սակայն պահանջվել են փոքր-ինչ այլ վիրահատություններ: Այսպես, նրանցից մեկի մոտ վնասված էր նյարդի միայն մեկ բարակ ճյուղը, որը կարել են մանրադիտակի օգնությամբ: Մասնագետի խոսքով՝ այդ պացիենտը շատ լավ կանխատեսումներ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է