Բրազիլիայի Ժիժոկա դի Ժերիկուակուարա քաղաքից 43-ամյա Տալուլա Յուզեֆ Ազիզ Վիեյրի դուստր Մայան ի ծնե երկգույն մազեր ունի. գլխի մեծ մասը ծածկող մուգ մազերի մեջ կան նկատելի ճերմակ մազափնջեր:
Աղջկա մազերի արտասովոր գույնի պատճառը պիեբալդիզմն է կամ մասնակի ալբինոսությունը, հազվագյուտ գենետիկ առանձնահատկություն՝ կախված մելանին պիգմենտն արտադրող մաշկի բջիջների անբավարարության հետ: Պիեբալդիզմը փոխանցվում է ժառանգաբար. այն եղել է աղջկա մոր, տատիկի, մորաքրոջ եւ զարմուհիների մոտ:
Մայայի մայրը պատանեկության տարիներին ամաչում էր իր ճերմակ մազափնջից եւ միայն 20 տարեկանում է սկսել չթաքցնել ճերմակ մազերը: Բայց հիմա նա ցանկանում է, որ իր դուստրը չամաչի իր մազերից եւ դրանցով հպարտանա:
«Տխուր է, որ մարդիկ ստիպված են լինում իրենց թաքցնել,- ասում է նա: - Մենք կարիք չունենք միանման լինելու, որ գեղեցիկ լինենք»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր