• Latest news

Կարելի՞ է արդյոք մարզվել դատարկ ստամոքսով

27 ապրիլի, 2021  21:29

Պարբերաբար քաղցած մարզումները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ մկանային վնասվածքների եւ սրտի հետ կապված: Այսպիսի կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան (Ռուսաստան):

Rsport.ria.ru-ն հայտնում է, որ նախաճաշից առաջ ցանկալի է միայն ձգումներ ու շնչառական վարժություններ կատարել: Իսկ ահա ծանրություններով մարզումները թույլատրվում են միայն 1,5-2 ժամ անց առավոտյան սննդի ընդունումից, որը պետք է թեթեւ լինի: Արթնանալուց հետո մասնագետը խորհուրդ է տալիս սպիտակուցային կոկտեյլ ընդունել՝ մրգերի եւ բանջարեղենի հետ միասին: Սակայն բժիշկը խորհուրդ չի տալիս սմուզի խմել:

Մասնագետը հիշեցրել է, որ դատարկ ստամոքսով մարզումների ժամանակ սրտի եւ այլ մկանների վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է՝ գլիկոգենի պակասի պատճառով դրանք սկսում են «այրվել» ճարպի փոխարեն:

«Ծանր վարժությունների ժամանակ մարզիկները հատուկ ածխաջրեր են ընդունում՝ գլիկոգենի պաշարները լրացնելու համար: Բայց ձեզ հետ մեր կյանքում սովորաբար այլ խնդիրներ կան՝ նիհարել, ավելորդ քաշը գցել: Եւ այդ դեպքում մարզման ընթացքում ածխաջրերի ընդունումը բոլորովին ավելորդ կլինի:

Իդեալականը, իհարկե, քիչ թե շատ լուրջ սպորտը օրվա երկրորդ կես տեղափոխելն է, իսկ առավոտյան ավելի հանգիստ բանով զբաղվելը»,- իր Instagram-ում գրել է մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել