• Latest news

Ինչո՞ւ չարժե հաճախ լողացնել երեխաներին

28 ապրիլի, 2021  13:20

Երեխաներին հաճախ լողացնելը կարող է հանգեցնել ցանի, ինչպես նաեւ սադրել այնպիսի մաշկային հիվանդությունների սրում, ինչպիսին էքզեման է: Նման կարծիք է հայտնել Ավստրալիայից բժիշկ Սեմ Հեյը:

Mirror-ի հաղորդմամբ՝ երեխային ամեն օր լողացնելու բժշկական անհրաժեշտություն չկա, լավագույն տարբերակը յուրաքանչյուր 2-3 օրը մեկ լողացնելն է: Իհարկե, օպտիմալ հաճախականությունը կախված է կլիմայից, երեխայի ակտիվությունից, մաքրասիրությունից եւ հնարավոր մաշկային հիվանդություններից: Օրինակ, եթե երեխան տառապում է էքզեմայով, հաճախակի լոգանքները կարող են չորացնել մաշկը: Այդ դեպքում պետք է օգտվել խոնավացնող միջոցներից:

Մասնագետը նաեւ նշել է, ջրային պրոցեդուրաները ձգձգել եւս չարժե, քանի որ կեղտը գրգռում է մաշկը, նպաստում բակտերիաների զարգացմանն ու հանգեցնում մաշկային վարակների առաջացման:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել