• Latest news

Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

10 մայիսի, 2021  12:57

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` 2021 թվականի մայիսի 8-ի թիվ 487-Ա որոշմամբ՝ Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:

Կենսագրական տվյալներ

Վարդուհի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 18-ին, Երևանում:

1995-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում` դեղագիտության ֆակուլտետում:

2000-2001 թվականներին անցել է ինտերնատուրա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես դեղագետ:

2001-2011 թվականներին աշխատել է առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում` որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ:

2013-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի, ապա վարչության պետի պաշտոնները:

Վարդուհի Գրիգորյանը ամուսնացած է, ունի 2 երեխա:

Աշխատանքային գործունեության ընթացքում 2016 թվականին պարգևատրվել է առողջապահության նախարարի պատվոգրով,  2020 թվականին արժանացել է վարչապետի շնորհակալագրին, 2021 թվականին պարգևատրվել «Մխիթար Հերացի» մեդալով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել