Պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են կորոնավիրուսով վարակում մյուսներին: Այս մասին ասվում է իսրայելցի մասնագետների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:
Իսրայելում զանգվածային պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից:
Գիտնականներին հետաքրքրել է՝ ինչպես է փոխվում դրական ՊՇՌ-թեստերի քանակը տարբեր համայնքներում որոշակի ժամանակահատվածում: Պարզվել է, որ պատվաստվածների թիվ մեծացման դեպքում դրական թեստերի թիվը երկու անգամ կրճատվել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր