• Latest news

Ցիկլի ցանկացած օր սպիրտային խմիչք օգտագործելը նվազեցնում է հղիության հավանականությունը. հետազոտություն

17 հունիսի, 2021  13:34

Մենստրուալ ցիկլի ցանկացած օր սպիրտային խմիչք օգտագործելը նվազեցնում է հղիության հավանականությունը: Այս մասին ասվում է Human Reproduction ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, հաղորդում է Medportal.ru-ն:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել է 19-41 տարեկան 413 կանանց տվյալներ, որոնց հետեւել են 19 ցիկլի ժամանակ:

Մասնակիցները օրագիր են պահել, որում գրել են ալկոհոլի օգտագործման մասին տվյալներ:

Գիտնականները նրանց բաժանել են մի քանի տեսակի՝ օրական ավելի քան 4 չափաբաժին, շաբաթական ավելի քան 6 չափաբաժին, շաբաթական 3-6 չափաբաժին: Առավել արտահայտիչ է եղել ավելի քան 4 չափաբաժին եւ ավելի քան 6 չափաբին օգտագործելու միջեւ կապը:

Սակայն հեղինակները նշում են, որ մենստրուացիայի ցանկացած փուլում ալկոհոլի հաճախակի օգտագործումը նվազեցնում է հղիության հավանականությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճախակի օգտագործումը նվազեցնում է հղիության հավանականությունը 44 տոկոսով: Չխմող կանանց համար ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է հղիության հավանականությունը 25 տոկոսով, չափավոր խմողների համար՝ 20 տոկոսով, հաճախ խմողների համար՝ 11 տոկոսով, նշում են հետազոտության հեղինակները:

Նրանք նաեւ նշում են, որ ալկոհոլային խմիչքների չի կարելի ընդունել որպես հակաբեղմնավորիչ միջոցներ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ