• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստումների օպտիմալ սխեմա են գտել

24 հունիսի, 2021  13:17

Մարդկանց, ովքեր չունեն հակամարմիններ կորոնավիրուսի նկատմամբ, անհրաժեշտ է պատվաստանյութի երկու դեղաչափ՝ պահանջվող քանակությամբ հակամարմիններ առաջացնելու համար: Իսկ COVID-19 տարածների համար մեկ դեղաչափը բավարար է: Սակայն այդ բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում վերապատվաստման կարիք կունենան, ասվում է ACS Nano ամերիկյան քիմիական ընկերության հրապարակած հետազոտության մեջ:

Ria.ru-ն հայտնում է, որ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի փորձագետները, բժիշկ Օտտո Յանի գլխավորությամբ, իմունաֆերմենտային անալիզի միջոցով չափել են RBD-ի դեմ հակամարմինների քանակը PFizer կամ Moderna ստացած մարդկանց, ինչպես նաեւ չպատվաստվածների, սակայն COVID-19-ը թեթեւ կամ ծանր ձեւով տարածների մոտ:

Երկու պատվաստանյութերն էլ պատկանում են մՌՆԹ պատվաստանյութերի դասին, որոնք հրահրում են հակամարմինների արտադրությունը RBD-ի դեմ: Դրանց արդյունավետությունը սիմպտոմատիկ վարակի դեմ հասնում է 95 տոկոսի: Սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե որքան է տեւում իմունային պատասխանը դրանցից հետո եւ ինչով է այն տարբերվում նրանց մոտ, ովքեր ավելի վաղ տարել է կամ չի տարել վարակը:

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարակը չտարած մասնակիցների մոտ ցանկացած պատվաստանյութի մեկ դեղաչափը հակամարմինների մակարդակներ է առաջացրել, որոնք նման են մեղմ COVID-19-ից հետո հակամարմինների մակարդակին: Ծանր դեպքերից հետո դիտվող տիտրերին մոտեցող մակարադակին մոտենալու համար նրանց երկու դեղաչափ էր պահանջվում:

COVID-19-ից վերականգնված մասնակիցների մոտ արձագանքը բոլորովին այլ էր: Առաջին դեղաչափը նրանց մոտ շատ ուժեղ արձագանք էր առաջացրել, որը նման էր արձագանքին ծանր բնական վարակին, իսկ երկրորդը լրացուցիչ հակամարմինների ձեւավորմանն ընդհանրապես չէր հանգեցրել:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո 85 օրվա ընթացքում երկու խմբում էլ հակամարմինների մակարդակը միջինում նվազել է 90 տոկոսով: Նվազման տեմպի տեսանկյունից դա նման է հակամարմինների վարքին COVID-19-ի մեղմ ընթացքից հետո:

Հեղինակները նշում են, որ այս հետազոտության նթացքում նրանք չեն ուսումնասիրել պատվաստանյութերին T- բջիջների պատասխանի մակարդակը, այնուամենայնիվ, ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք, ովքեր վերականգնվել են, նույնպես ունեն պատվաստման կարիք, բայց՝ մեկ դեղաչափով: Եվ բացարձակապես բոլոր պատվաստվածները, իսկ հիվանդությունը տարածներին ժամանակի ընթացքում բուստերային պատվաստանյութի ներարկում է պահանջվում:





Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել