• Latest news

Ընտրություններից հետո Հայաստանում պատվաստումների տեմպի աճ է նկատվում. Անահիտ Ավանեսյան

24 հունիսի, 2021  14:04

Ազգային ժողոովի արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում պատվաստումների տեմպի բավական մեծ աճ է նկատվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, նախընտրական շրջանում պատվաստումների տեմպերն ընկել էին, քանի որ մարդիկ այլ առաջնահերթություններ ունեին, սակայն առաջիկայում սպասում է պատվաստումների ցուցանիշի աճ, ինչը հնարավորություն կտա հասնել տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշներին:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, այսօր պատվաստվածների թիվը Հայաստանում արդեն կանցնի 70 000-ը: Պատվաստվածներից որեւէ մեկի մոտ մտահոգիչ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել, գործընթացը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «նորմալ, հանգիստ, կազմակերպված ընթանում է»:

Նախարարի պաշտոնակատարը հորդորում է հայաստանցիներին մինչեւ ուսումնական տարվա սկիզբը պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել