• Latest news

Որքանո՞վ են արդյունավետ թրոմբէկտոմիան եւ թրոմբոլիտիկ թերապիան իշեմիկ կաթվածի դեպքում

14 հուլիսի, 2021  13:48

Մինչեւ Հայաստանում իշեմիկ կաթվածների բուժման պետական ծրագրի ներդրումը այդ հիվանդությամբ պացիենտների մոտ երկու երրորդը, առանց պատշաճ բուժման, կամ մահանում էր, կամ դառնում հաշմանդամ։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության հիվանդանոցային բուժօգնության բաժանմունքի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը։

Ծրագրի շրջանակում սուր իշեմիկ կաթվածով պացիենտների համար իրականացվում է թրոմբէկտոմիա կամ թրոմբոլիզիս, եթե չկան հակացուցումներ այդ գործողություններն իրականացնելու համար եւ եթե պացիենտին ժամանակին են հասցրել հիվանդանոց՝ գոնե 3-4 ժամվա ընթացքում։

Ինչպես նշեց մասնագետը, այդ գործողությունների շնորհիվ պացիենտների մոտ 65-70 տոկոսը, ծրագրի մասնակից դառնալով, ոչ միայն ողջ է մնում, այլեւ այնքան է վերականգնվում, որ կարող է ինքնուրույն հոգալ իր մասին։

Ինչպես իր հերթին նշեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության վարիչ Եկատերինա Հովհաննիսյանը, միջազգային տվյալների համաձայն՝ թրոմբոլիզիսի արդյունավետությունը բուժման բացակայության համեմատ հասնում է 44 տոկոսի, իսկ թրոմբէկտոմիայի՝ թրոմբի մեխանիկական հեռացման արդյունավետությունը՝ 64 տոկոսի։ Իսկ եթե երկու մեթոդը համատեղվում է, նպաստավոր ելքի հավանականությունը բարձրանում է մինչեւ 74 տոկոս։

Սակայն, ինչպես նշեց մասնագետը, բոլոր պացիենտների համար չէ, որ կարելի է իրականացնել այդ գործողությունները։ Հակացուցումներ կարող են լինել ծանր հիվանդությունները, ծանր հաշմանդամությունը, որը եղել է մինչեւ կաթվածը, չվերահսկվող հիպերտոնիան, սկսված արնահոսությունը, ինչպես նաեւ վիրաբուժական միջամտությունը, որը կատարվել է վերջին 2 շաբաթում. նման պացիենտների արյան ջրիկացումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Եվ որպեսզի պարզվի՝ չկա՞ն արդյոք հակացուցումներ թրոմբոլիտիկ թերապիայի կամ թրոմբի հեռացման համար, պետական ծրագրի շրջանակում սկզբում կատարվում են արյան զննումներ եւ ՀՏ կամ ուղեղի ՄՌՏ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ