• Latest news

5 առասպել առողջ սննդի մասին

24 հուլիսի, 2021  10:48

Առողջ սննդի մասին այսօր շատ առասպելներ կան, եւ բժիշկ-սննդաբան Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան) հերքել է դրանցից մի քանիսը:

Նախաճաշը բաց թողնելը

Մասնագետի խոսքով՝ այս պահին սննդաբանները չունեն տվյալներ, որոնք միանշանակ հաստատում կամ հերքում են առավոտյան սննդի ընդունումից հրաժարվելու վնասը: Հետեւաբար, ցանկության դեպքում նախաճաշը կարելի է բաց թողնել, հատկապես, եթե մարդը սովոր չէ առավոտյան ուտել:

Ածխաջրերը գիշերը

Գիշերը կերած ածխաջրերի վնասը նույնպես առասպել է՝ ըստ սննդաբանի, սնունդը յուրացվում է անկախ օրվա ժամից, միայն օրվա ընթացքում կերած ածխաջրերի քանակը նշանակություն ունի:

Օրական 2 լիտր ջուր

Կոմիսարովան խորհուրդ է տալիս ինքներդ ձեզ չստիպել օրական երկու լիտր ջուր խմել:

«Ջրի օգտագործման նորմեր չկան: Գոյություն ունեն հեղուկների ընդունման նորմեր, դա եւ ջուրն է, եւ բոլոր ոչ ալկոհոլային, նախընտրելի է ոչ քաղցր ըմպելիքները: Ինչպես նաեւ սնունդը»,- գրել է նա Instagram-ի իր էջում:

Օրվա ընթացքում սննդի ընդունման քանակը

Օրվա ընթացքում սննդի ընդունման քանակը իրականում չի ազդում նիհարելու վրա, կարծում է սննդաբանը: Կարելի է օրական 3 անգամ ուտել, կարելի է նաեւ՝ 5 անգամ, բայց կարեւոր է վերահսկել չափաբաժնի ծավալը եւ չափից շատ չուտել:

Բիոակտիվ հավելումներ

Մասնագետի խոսքով, քաշը հնարավոր է կորցնել առանց հատուկ ծեսերի, ինչպիսիք են առավոտյան կիտրոնով մի բաժակ ջուրը եւ մարզումներից առաջ ու հետո բիոակտիվ հավելումները: Բավական է ճիշտ սնվել ու ֆիզիկապես ակտիվ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է