• Latest news

Կորոնավիրուսի «դելտա» շտամը բարձր պաթոգենություն ունի. գիտնականներ

3 օգոստոսի, 2021  21:23

Կորոնավիրուսի «դելտա» շտամը վիրուսի այլ տարբերակների համեմատ ամենաբարձր պաթոգենությունն ունի: Դա պարզել են Տոկիոյի համալսարանի գիտնականները:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ուսումնասիրության ընթացքում մասնագետներն արհեստականորեն P681R մուտացիա կրող վիրուսներ են ստեղծել՝ կորոնավիրուսի հնդկական տատանումների բոլոր տեսակների համար ամենաբնորոշ մուտացիան: Պարզվել է նաեւ, որ կորոնավիրուսային վարակը ոչնչացնում է բջիջները, որոնք այնուհետեւ միաձուլվում են մեկ զանգվածի մեջ, որը կոչվում է սինտիցիա:

Կրծողների մասնակցությամբ փորձարկման ընթացքում փորձագետները պարզել են, որ դելտա շտամով վարակվելը սինթետիկ նյութերի ծավալների ավելացման է հանգեցնում, որը 2.7 անգամ գերազանցում է նմանատիպ կազմավորումների զանգվածը կորոնավիրուսի այլ տարբերակներով վարակման դեպքում: Ըստ հետազոտողների՝ հենց այս գործոնն է տարբեր պաթոլոգիաների նկատմամբ ավելի մեծ հակում առաջացնում:

Բացի այդ, P681R մուտացիայի վիրուսով վարակված կրծողները 4.7-6.9 տոկոսով ավել են կորցրել քաշը, քան այլ շտամերով վարակվածները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ