• Latest news

Ինչ ախտանիշների դեպքում կարելի է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղ կասկածել

10 սեպտեմբերի, 2021  09:40

Առանց պատճառի փսխումը կարող է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղի մասին վկայող ախտանիշ լինել: Այս մասին նախազգուշացնում է ուռուցքաբան Օլգա Ժելուդկովան (Ռուսաստան):

«Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ «երեխայի վարքագծում եւ ինքնազգացողության մեջ նույնիսկ նվազագույն շեղումները կարող են վկայել ուղեղի քաղցկեղի մասին»:

Մասնագետը նաեւ թվարկել է մի շարք ախտանիշներ, որոնք պետք է դրդեն ծնողներին շտապ դիմել բժշկի եւ զննել երեխային.

  • կրկնվող անհիմն փսխում,
  • հավասարակշռության խախտում, հաճախակի ընկնել,
  • քայլվածքի փոփոխություն,
  • տեսողության վատթարացում, շեղաչքության զարգացում,
  • մեջքի կամ գլխի ցավեր:

Մասնագետի խոսքով, եթե երեխայի մոտ առկա են թվարկված ախտանշանները, անհրաժեշտ է անցնել ՄՌՏ` հասկանալու համար, թե արդյո՞ք նա խնդիրներ ունի: Սակայն «պրոֆիլակտիկ» ՄՌՏ անել խորհուրդ չի տրվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել