• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում բարելավել հիշողությունը եւ հաղթահարել դեպրեսիան

12 հոկտեմբերի, 2021  09:46

Որոշ մթերքներ օգնում են բարելավել հիշողությունը, ինչպես նաեւ կանխել դեպրեսիան եւ տագնապային խանգարումը, պնդում է հոգեբույժ Ումա Նայդուն (ԱՄՆ):

CNBC-ի փոխանցմամբ՝ ուղեղի բջիջների առողջությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մուգ շոկոլադ ուտել, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ եւ ֆլավանոլներ, որոնք դրական են ազդում ուղեղի բջիջների վրա: Սակայն պետք չէ մոռանալ, որ շոկոլադի չափից շատ օգտագործումը վնասակար է անոթների համար: Սննդի մեջ մուգ շոկոլադի օպտիմալ քանակը շաբաթական 45 գրամ է:

Հատապտուղները եւս, փորձագետի խոսքով, չափազանց օգտակար են ուղեղի համար, քանի որ պարունակում են հակաօքսիդանտներ, սնուցիչներ, մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք բարելավում են հիշողությունը, դանդաղեցնում ճանաչողական ունակությունների կորուստը եւ անհրաժեշտ են օքսիդատիվ սթրեսի դեմ պայքարի համար:

«Բացի այդ, մի շարք հատապտուղների օգտագործումը կարող է թեթեւացնել տագնապային խանգարման ախտանիշները եւ օգնել խուսափել նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, ինչպիսիք են թուլամտությունը», - ասում է հոգեբույժը:

Սննդակարգում քրքումի ավելացումը, նրա խոսքով, կօգնի նաեւ թեթեւացնել անհանգստության խանգարումը եւ ճանաչողական ունակությունների տարիքային անկումը: Նույնքան օգտակար են կանաչիները, ինչպիսիք են սպանախը, մանգոլդը, ջրկոտեմը, որոնք պարունակում են ֆոլաթթու, ինչի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի ախտանիշների ավելացման:

Նայդուն նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ ֆերմենտացված մթերքներ օգտագործել, որոնցից են թթու կաղամբը, կեֆիրը, յոգուրտը եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է