• Latest news

COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին. հետազոտություն

30 հոկտեմբերի, 2021  10:40

Տղամարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, եւ դա վերաբերում է նույնիսկ դեռ չծնված տղաներին։ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին:

Ըստ Medportal.ru-ի՝ հետազոտությանը մասնակցել են 68 ապագա մայրեր, ովքեր հղիության ընթացքում տառապել են թեթեւ կամ միջին ծանրության COVID-19-ով։

Բոլոր նորածինների մարմնի քաշը եղել է նորմայի սահմաններում։ Նորածիններից ոչ մեկը մորից չի վարակվել կորոնավիրուսով, ինչը հաստատվել է ՊՇՌ թեստով։ Սակայն երբ գիտնականները գնահատել են մայրերի եւ երեխաների չեզոքացնող հակամարմինների մակարդակը պորտալարի արյան նմուշներում եւ պլասենցայի հյուսվածքներում, զգալի տարբերություններ են հայտնաբերվել: Տղաներով հղի կանայք ունեցել են հակամարմինների ավելի ցածր մակարդակ, քան աղջիկների ապագա մայրերը: Բացի այդ, տղաները ավելի քիչ հակամարմիններ են ստացել իրենց մայրերից, քան աղջիկները, ինչը վկայում է վարակից ավելի վատ պաշտպանվածության մասին:

Գիտնականների կարծիքով՝ մոր վարակվելուց հետո տղաների մոտ կարող է առաջանալ բորբոքային պատասխան, որից աղջիկներն ավելի պաշտպանված են։ Բորբոքումը կարող է նաեւ կանխել հղի կնոջ լիարժեք իմունային պատասխանի զարգացումը: Հատկանշական է, որ այլ լուրջ վարակներով վարակվելու դեպքում՝ գրիպով, կապույտ հազով, աղջիկների եւ տղաների մոտ հակամարմինների տիտրերի նման տարբերություններ չեն եղել, նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել