• Latest news

Գիտնականները մարիխուանայի հետ կապված եւս մեկ վտանգ են հայտնաբերել

17 նոյեմբերի, 2021  23:30

Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում մարիխուանա են օգտագործել, ավելի թույլ իմունիտետ ունեն եւ սթրեսի նկատմամբ նրանց զգայունությունը բարձր է: Այս մասին զգուշացնում է Proceedings of the National Academy of Science ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Մաունթ Սինայ հիվանդանոցի «Իկան» բժշկական դպրոցի եւ Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտնականները վերլուծել են ընկերքի գենային էքսպրեսիան 322 մայր-երեխա զույգերի համար: Գիտնականները նաեւ ուսումնասիրել են վեց տարեկանում երեխաների վարքագիծն ու ֆիզիոլոգիան։ Ստացված մազերի նմուշները նրանց թույլ են տվել չափել հորմոնալ մակարդակները, իսկ սթրեսային իրավիճակների ժամանակ սրտի զարկերի հաճախականությունը չափել են էլեկտրակարդիոգրամայի միջոցով: Երեխաների վարքագիծը գնահատել են ծնողների կողմից լրացված հարցաթերթիկների միջոցով:

Ինչպես պարզվել է, այն երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում մարիխուանա են օգտագործել, ավելի շատ տագնապայնություն են ապրել, ավելի ագրեսիվ եւ հիպերակտիվ են եղել: Մյուս երեխաների համեմատ՝ նրանց մոտ կորտիզոլ հորմոնի մակարդակն ավելի բարձր է եղել։ Նրանք նաեւ սրտի զարկերի միջեւ ավելի կարճ ընդմիջում են ունեցել, ինչը վկայում է սթրեսի նկատմամբ ավելի մեծ զգայունության մասին: Ծննդաբերության ժամանակ հավաքված ընդերքային հյուսվածքի ՌՆԹ-ի հաջորդականությունը ցույց է տվել, որ մայրերի կողմից մարիխուանայի օգտագործումը հանգեցրել է երեխաների մոտ իմունային համակարգի ակտիվացման հետ կապված գեների, մասնավորապես, պրոբորբոքային ցիտոկինների եւ I տիպի ինտերֆերոնների ավելի քիչ արտահայտման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է