• Latest news

Էպիլեպսիան մեծացնում է COVID-19-ից մահվան ռիսկը. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2021  19:46

Էպիլեպսիան մեկուկես անգամ մեծացնում է COVID-19-ից մահվան վտանգը։ Այս եզրակացությանն են հանգել Մաունթ Սինայ հիվանդանոցի Իկանի բժշկական դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան էպիլեպսիայի միության համաժողովում, հայտնում է Medscape-ը։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ գիտնականները վերլուծել են էպիլեպսիայով հոսպիտալացված 334 հիվանդի տվյալները եւ համեմատել դրանք առանց այս ախտորոշման 9500 վարակվածների տվյալների հետ։

Պարզվել է, որ էպիլեպսիայով հիվանդների մոտ հիվանդանոցում մահանալու հավանականությունը մեկուկես անգամ ավելի է եղել, քան այս հիվանդությունից զուրկ մարդկանց մոտ՝ 29.6 տոկոս՝ 19.9 տոկոսի դիմաց։ Այս հիվանդները նաեւ ավելի հաճախ են թոքերի արհեստական օդափոխության կարիք ունենում (37.7 տոկոս` 14.3 դեմ) եւ ընդունվում էին վերակենդանացման բաժանմունք (39.2 տոկոսը` 17.7 տոկոսի դեմ):

Ընդ որում, էպիլեպսիայով հիվանդների մոտ կորոնավիրուսի ախտանշանները հիմնականում չէին տարբերվում բնակչության ընդհանուր ախտանիշներից։ Հազվագյուտ դեպքերում COVID-19-ը սրում է էպիլեպտիկ նոպաները։ Գիտնականների կարծիքով` դա միանգամայն սպասելի է, քանի որ որոշ վարակներ կարող են իջեցնել նոպաների շեմը եւ «բեկումնային» նոպաներ առաջացնել, նույնիսկ` այն մարդկանց մոտ, ովքեր արդյունավետորեն վերահսկում են իրենց վիճակը:

Քանի որ սա հետահայաց հետազոտություն էր, հեղինակներին չի հաջողվել պարզել COVID-19-ի կլինիկական արդյունքների վրա էպիլեպսիայի ազդեցության ճշգրիտ պատճառները: Նրանք ենթադրել են, որ այս ախտորոշմամբ հիվանդները կարող են պոտենցիալ ավելի խոցելի լինել տարբեր հիվանդությունների նկատմամբ, ինչը մեծացնում է բարդությունների վտանգը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է