• Latest news

Ինչպես՞ է ալերգիա ունեցողերի հանդեպ շրջապատողների վերաբերմունքն ազդում նրանց հոգեվիճակի վրա

4 մայիսի, 2022  12:41
Ալերգիան տարածված է ամբողջ աշխարհում եւ չափազանց ակտիվ իմունային արձագանք է առաջացնում սննդի, բորբոսի, փոշու կամ ծաղկափոշու նկատմամբ։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ թոքերի եւ ծանր ֆիզիկական ախտանշաններից բացի՝ ալերգիան կարող է ազդել նաեւ մարդու հուզական վիճակի վրա։
Trusted Source-ի հետազոտությունը, որն անցկացվել է ԱՄՆ-ում, ցույց է տվել, որ սեզոնային ալերգիան 28 տոկոսով բարձրացնում է աֆեկտիվ խանգարումների, 43 տոկոսով՝ տագնապայնության եւ 38 տոկոսով՝ սննդային խանգարումների առաջացման վտանգը, գրել է Medical News Today-ը։
Ալերգիա ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքն ավելի լավ հասկանալու համար նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող Allergy UK բրիտանական խումբը առցանց հարցում է անցկացրել 2021թ. հունիսին։
Մեծ Բրիտանիայում հարցմանը մասնակցել է ալերգիա ունեցող 2 937  եւ ալերգիա չունեցող 1 085 մարդ։ Հետազոտողները պարզել են, որ հարցվածների 60 տոկոսը տեղեկացրել է, որ ալերգիա ունի, 79 տոկոսը ճանաչել է ինչ-որ մեկին, որն ալերգիա է ունեցել։
Հարցվածների ավելի քան մեկ երրորդը բացասաբար է վերաբերվել ալերգիա ունեցող մարդկանց, 37 տոկոսը տեղեկացրել է, որ «մարդիկ չափազանցում են իրենց ալերգիայի ծանրությունը», իսկ 35 տոկոսի կարծիքով՝ «մարդիկ ընդգծում են իրենց ալերգիայի մասին, որպեսզի խուսափեն որոշակի մթերքներից»։
Ալերգիա ունեցող մարդիկ տեղեկացրել են իրենց հոգեկան առողջության վրա ալերգիայի բացասական ազդեցության մասին, ներառյալ.
- անհրաժեշտ են համարել շատ չընդգծել իրենց ալերգիայի մասին՝ բարեկամների, ընտանիքի կամ գործատուների հանդեպ ունեցած վախից (52 տոկոս),
- խուսափել են սոցիալական փոխգործակցությունից (53 տոկոս),
- վատացել է աշխատունակությունը (44 տոկոս)։
Ալերգիա ունեցող երեխաների ծնողները տեղեկացրել են այն մասին, որ ալերգիան աննպաստ հոգեբանական ներգործություն է ունեցել իրենց երեխաների վրա. 40 տոկոսը նշել է, որ իրենց երեխաները մեկուսացել են, քանի որ ծաղրուծանակի են ենթարկվել շրջապատողների կողմից։ Բացի այդ, ծնողների 54 տոկոսը տեղեկացրել է, որ տագնապում է, որ իրենց երեխաների մոտ ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ ռեստորան այցելելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է