• Latest news

Ո՞ր հիվանդությունը կարող է հանգեցնել հանկարծամահության

12 մայիսի, 2022  21:39

Հանկարծամահությանը կարող են նախորդել սրտի բավական հայտնի հիվանդության մի քանի ախտանշաններ, տեղեկացրել է «Аргументы и факты»-ն։

ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, սրտաբան Յուրի Բելենկովի խոսքով՝ հանկարծամահության մեղավոր է դառնում սիրտը սնուցող անոթների սուր անոթային համախտանիշը։

«Կան աթերոսկլերոտիկ բշտեր, որոնք փակում են անոթի անցքը։ Տարբեր պատճառներով՝ վարակներ, ծանրաբեռնվածություն, սթրեսներ, բիշտը պայթում է, եւ սկսում է թրոմբ ձեւավորվել։ Ընդ որում՝ դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է»,- ասել է Յուրի Բելենկովը։

Սուր անոթային համախտանիշը կարող է ուղեկցվել օրգանիզմից «հնչող» մի շարք ազդանշաններով։ Դրանց թվում են՝ երկարատեւ ինտենսիվ ցավը կրծքավանդակի հետեւի մասում; մաշկածածկույթի գունատությունը; զարկերակային ճնշման կտրուկ անկումը՝ կապված այն բանի հետ, որ սիրտն ավելի վատ է կծկվում; քրտնարտադրության ավելացումը; հեւոցը՝ նորից սրտի կծկումների վատացման պատճառով; մահվան վախը։

Եթե մարդու մոտ սուր անոթային համախտանիշ կա, նրան պետք է օգնություն ցուցաբերել։ Պետք է անհապաղ շտապօգնություն կանչել, հարմար դիրք ապահովել՝ նստած կամ կիսապառկած, թողնել, որ հանգիստ շնչի, բացել օդանցքը՝ թարմ օդի համար, նիտրոգլիցերինի հաբ դնել լեզվի տակ եւ ացետիլսալիցիլաթթվի 1-2 հաբ տալ։ Անհրաժեշտության դեպքում, մինչեւ շտապօգնության գալը, կարող է սիրտ-թոքային վերակենդանացման կարիք զգացվել։

Այս վտանգը կանխելու համար բժիշկը խորհուրդ է տվել զբաղվել ֆիզիկական վարժություններով, վերահսկել միանգամից մի քանի  բան՝ ճնշումը, շաքարը, խոլեստերինի մակարդակը, սրտի կծկումների հաճախակիությունը, հետեւել դիետայի եւ վերահսկել քաշը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել