• Latest news

Հայտնի են այն մթերքները, որոնք հրաշագործ ազդեցություն ունեն արգանդում պտղի զարգացման վրա

24 մայիսի, 2022  15:45

Շատ կանայք հղիության ընթացքում չեն ստանում բավարար քանակությամբ սննդարար նյութեր, որոնք կարող են կենսական կարեւոր նշանակություն ունենալ երեխայի ուղեղի զարգացման համար, զգուշացնում է փորձագետը, սակայն սննդակարգի փոփոխությունը կարող է օգնել ապագա մայրերին երեխային անհրաժեշտ սննդանյութով ապահովել:

Հյուսիսային Կառոլինայի համալսարանի սննդաբան բժիշկ Սթիվեն Զեյզելը DailyMail-ին ասել է, որ քիչ հայտնի, բայց անփոխարինելի սննդարար օրգանական խոլին նյութը կարող է առանցքային լինել մարդու ուղեղի զարգացման համար, բայց շատերն այն բավարար չափով չեն ստանում ներարգանդային շրջանում կամ կյանքի առաջին մի քանի տարիներին:

Նրա խոսքով՝ այս սննդանյութն անհրաժեշտ է ուղեղի զարգացման համար, եւ երեխային դրա փոխանցման պատասխանատվությունը մոր վրա է դրված՝ լինի դա հղիության ընթացքում, թե ծննդաբերությունից հետո կրծքի կաթի միջոցով:

Զեյզելը բացատրել է, որ կյանքի առաջին 1000 օրը կամ մոտ երեք տարին այն ժամանակահատվածն է, երբ ուղեղն է ձեւավորվում: Այս ժամանակահատվածում խոլինը առանցքային դեր է խաղում նրա ճիշտ զարգացման գործում։

Սակայն սա համեմատաբար վերջերս կատարված բացահայտում է: Նրա խոսքով՝ սննդանյութի եւ ուղեղի ֆունկցիայի միջեւ առաջին կապը հաստատվել է 1998 թվականին եւ Սննդի ու դեղամիջոցների վարչությունը միայն 2016 թվականին է հղի կանանց համար օրական ընդունման առաջարկվող մակարդակները սահմանել:

Խոլին ստանալու մեկ այլ ձեւը սննդի միջոցով է:

Մասնագետները խորհուրդ են տալիս հղի կնոջը օրական ստանալ առնվազն 450 միլիգրամ այս սննդանյութից, իսկ իդեալականը՝ մոտ 900 միլիգրամ:

Խոլինի ամենամեծ աղբյուրը ձուն է՝ ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության, 100 գրամ ամբողջական ձուն պարունակում է 250 միլիգրամ խոլին: Մեկ ձուն, ըստ Զեյզելի, պարունակում է մոտ 150 միլիգրամ խոլին։

Սա նշանակում է, որ օրական երեք ձվի օգտագործումը բավարար է, որպեսզի կինը լրացնի իր օրական չափաբաժինը։

Զեյզելը նշում է, որ շատերն այսօր, հնարավոր է, այնքան շատ ձու են ուտում, որքան նախկինում, քանի որ նախաճաշի հիմնական մթերքը երկրորդ պլան է մղվել բարձր խոլեստերինի հետ կապված մտահոգությունների պատճառով:

Նրանց համար, ովքեր անհանգստանում են խոլեստերինի առումով, խոլինի օրական պահանջը լրացնելու այլ տարբերակներ կան։

Կաթը, կարմիր միսը եւ ձուկը նույնպես համարվում են այս սննդանյութի հիանալի աղբյուրներ։ Խոլինի մյուս լավ աղբյուրներն են ամբողջական ձավարեղենը, հացահատիկները, մրգերն ու բանջարեղենն են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է