Դեռահասները, ովքեր զենքերի հասանելիություն ունեն, ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի ավելի բարձր ռիսկի են ենթարկված, վկայում է Չիկագոյի մանկական հիվանդանոցի նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Academic Pediatrics ամսագրում:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ բոլոր ամերիկացի դեռահասների մոտ մեկ երրորդը, ովքեր որեւէ պատճառով դիմում են շտապ օգնության բաժանմունք, դեպրեսիայի միջին եւ ծանր ախտանիշներ ունեն, ինչը վկայում է բնակչության այս խմբում հոգեկան առողջության բարձր կարիքի մասին, կարծում են հետազոտության հեղինակները:
Ընդ որում, այս դեպրեսիվ դեռահասների ավելի քան 40 տոկոս զենքի հասանելիություն ունի, պարզել են հետազոտողները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն դեռահասները, ով զենքի հասանելիություն ունի, 1.5 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարել կամ ինքնասպանության մասին մտքեր ունեցել: Տվյալ դեպքում խոսքը կորոնավիրուսի համավարակին նախորդող ժամանակահատվածի մասին է։
Հետազոտողները վերլուծել են 14-ից 18 տարեկան ավելի քան 15.000 հիվանդի տվյալները, ովքեր դիմել են ԱՄՆ մանկական հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք 2013 թ. հունիսից մինչեւ 2020 թ. մարտը:
Դեռահասների մոտ 14 տոկոսը հայտնել է, որ իրենց տանը զենք կա եւ այն առաջիկա 24 ժամվա ընթացքում ձեռք բերելու հնարավորություն ունեն:
Ինքնասպանության նախորդ փորձի հավանականությունը մեծացնող խնդիրների թվում էր սեռական բռնության պատմությունը: Բացի այդ, ծաղրը, ինտիմ զուգընկերոջ բռնությունը կամ խնամակալների չարաշահումը զգալիորեն մեծացրել են ինքնասպանության մասին մտքերի եւ ինքնասպանության փորձերի հավանականությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր