• Latest news

Ի՞նչ վտանգավոր հիվանդության կարող է հանգեցնել ճարպակալումը պատանի տարիքում

7 հունիսի, 2022  12:36

Ճարպակալումը 2-րդ տեսակի դիաբետի առաջացման լավ հայտնի գործոն է։ Վերջերս գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել, որով կրկին ապացուցվել է, որ ճարպակալումը նպաստում է նաեւ շատ ավելի քիչ տարածված 1-ին տեսակի դիաբետի առաջացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում։

Հետազոտությունը, որին մասնակցել է մոտ 1,5 միլիոն իսրայելցի պատանի, ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր ճարպակալում են ունեցել, 1-ին տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը երիտասարդ տարիքում երկու անգամ ավելին էր, քան նորմալ քաշ ունեցողների մոտ։

Կա դիաբետի երկու հիմնական տեսակ։ Ամենատարածվածը 2-րդ տեսակի դիաբետն է։ Այն առաջ է գալիս, երբ օրգանիզմը այլեւս չի կարողանում ինչպես պետքն է օգտագործել ինսուլին հորմոնը, որը կատարում է կարեւորագույն աշխատանք սննդից շաքարը օրգանիզմի բջիջներին հասցնելու գործում՝ որպես վառելիք օգտագործման համար։ Առաջացած տարիքը եւ ճարպակալումը այդ հիվանդության առաջացման երկու հիմնական գործոնն են։

Դիաբետի երկու տեսակները հանգեցնում են արյան մեջ շաքարի կուտակման, քանի որ բջիջներն ի վիճակի չեն լինում յուրացնել այն։ Բայց այդ երկու հիվանդությունները տարբեր կերպ են բուժվում. 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդիկ կարող են այն հաղթահարել առողջ սնվելու, ֆիզիկական վարժությունների եւ քաշը պակասեցնելու օգնությամբ, չնայած հաճախ զուգահեռ պահանջվում է նաեւ դեղամիջոցների ընդունում։

1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդիկ, հակառակը, պետք է ընդունեն սինթետիկ ինսուլին, որպեսզի ապրեն՝ ամենօրյա ներարկումներ, կամ մարմնին միացած մխոց։

Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է ճարպակալումը բարձրացնում 1-ին տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը, նշել է նոր հետազոտության ավագ գիտաշխատող, բժիշկ Գիլադ Թվիգը։

Բայց ընդհանուր կարծիքն այն է, որ 1-ին տեսակի դիաբետի հանդեպ գենետիկ հակվածություն ունեցող որոշ մարդկանց մոտ ճարպակալումը կարող է հանգեցնել հիվանդության առաջացման։

Թվիգի թիմը հստակ օրինաչափություն է հայտնաբերել։ Հիվանդության ախտորոշման հավանականությունն ավելանում է՝ կախված մարմնի զանգվածից պատանի հասակում։ Նորմալ քաշ ունեցող պատանիների հետ համեմատելով՝ նրանց մոտ, ովքեր ավելորդ քաշ են ունեցել, հավանականությունը 54 տոկոսով ավելի բարձր էր, իսկ նրանց մոտ, ովքեր տառապում էին ճարպակալմամբ, հավանականությունը կրկնակի բարձր էր։

Հետազոտողները նշել են, որ ԱՄՆ-ում երեխաների եւ պատանիների մոտ 60 տոկոսը  մինչեւ 35 տարեկանը տառապում է ճարպակալմամբ, ընդ որում՝ նրանց մեծ մասը պատանի հասակում։ Ճարպակալման մակարդակի բարձրացման հետ կապված՝ պետք է սպասել 1-ին տեսակի դիաբետով հիվանդացության աճ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է