• Latest news

Բժիշկներն առաջին անգամ լյարդի փոխպատվաստման հաջող վիրահատություն են կատարել, օրգանը պերֆուզիոն մեքենայում է մշակվել

8 հունիսի, 2022  20:34

Օրգանների փոխպատվաստումը շատ բարդ բժշկական պրոցեդուրա է։ Փոխպատվաստման համար օրգանները տեղափոխելու ավանդական մեթոդը ենթադրում է դրանք շատ ցածր ջերմաստիճանում պահելը: Սակայն այս գործընթացը ժամանակի սահմանափակումներ ունի եւ կարող է վնասել օրգանի հյուսվածքները։

Այդ իսկ պատճառով գիտնականներն աշխատում են դոնորական օրգանների կենսունակությունը պահպանելու նոր միջոցների գտնել՝ առանց չափազանց ցածր ջերմաստիճանի օգտագործման:

Ցյուրիխում Liver4Life հետազոտական խումբը (Շվեյցարիա) օգտագործել է պերֆուզիոն մեքենա՝ մարդու լյարդը երեք օր կենդանի պահելու համար:

Այնուհետեւ բժիշկները լյարդը պատվաստել են պացիենտին, որն այժմ՝ պրոցեդուրայից մեկ տարի անց, իրեն լավ է զգում:

Այս պրոցեդուրայի արդյունքները վերջերս հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում:

Տարբեր օրգանները տարբեր ժամանակահատվածում կարող են պահվել սառնարանում, նախքան դրանց հյուսվածքները կսկսեն քայքայվել: Այս գործընթացը կոչվում է սառը իշեմիայի ժամանակ: Օրինակ՝ սրտի սառը իշեմիայի ժամանակը 4-6 ժամ է, իսկ երիկամներինը՝ շատ ավելի երկար՝ 24-36 ժամ։ Լյարդը կարելի է պահել սառնարանում 8-12 ժամ։

Նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառը իշեմիայի երկար ժամանակահատվածը կարող է վնասել լյարդի փոխպատվաստմանը:

Հետազոտողները ուսումնասիրում են պերֆուզիայի մեքենաները՝ որպես մարմնից դուրս օրգանները պահելու այլընտրանքային մեթոդ: Սարքը նմանակում է սրտի եւ թոքերի գործառույթները՝ արյուն եւ թթվածին մղելով օրգան։

Բացի այդ, բժիշկները հորմոնների եւ սննդարար նյութերի կոկտեյլ են ներարկել օրգանի մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես այն դրանք կստանար օրգանիզմի աղիքներից եւ ենթաստամոքսային գեղձից:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի ներքին օրգանների վիրաբուժության եւ փոխպատվաստման բաժանմունքի վարիչ եւ հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Պիեռ-Ալեն Կլավիենը ասում է, որ պերֆուզիոն մեքենան պահպանում է լյարդի փոխպատվաստումը ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր:

Նա նաեւ կարծում է, որ պերֆուզիոն մեքենայի տեխնոլոգիան մի օր կարող է օգտագործվել նաեւ այլ օրգանների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել