• Latest news

Ի՞նչ մահացու հիվանդություն կարող են առաջացնել պահածոյացված լոլիկները

17 հունիսի, 2022  19:33

Պրոկտոլոգ Ելենա Սմիրնովան տեղեկացրել է, թե ինչու չարժե պահածոյացված լոլիկներ օգտագործել։ Նա ընդգծել է, որ այդ մթերքը կարող է առաջ բերել հաստ աղիի քաղցկեղ։ Խոսքն այդ թվում նաեւ նրբերշիկների, երշիկի, բեկոնի, ապուխտի մասին է։  Խոսելով պահածոյացված լոլիկների մասին՝ մասնագետը նշել է, որ ամենից շատ վտանգավոր է բիսֆենոլը, որի բարակ շերտով փակում են պահածոների բանկաները, տեղեկացրել է solenka.info-ն։

Պրոկտոլոգի խոսքով՝ բիսֆենոլը ուռուցքի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Այդ լոլիկները՝ բարձր թթվայնության հետ կապված, բսիֆենոլ են կուտակում մեծ քանակությամբ։ Բժիշկը խորհուրդ է տվել նաեւ զգուշությամբ օգտագործել շաքար, քաղցրեղեն, չորահաց, չիփսեր, ֆասթֆուդ, սոուսներ, խմել գազավորված ըմպելիքներ, ոգելիչ խմիչք։ Դրանց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր տրանսճարպեր կան։

Բացի այդ, Սմիրնովան նշել է հաստ աղիի քաղցկեղի գլխավոր ախտանշանները։ Խոսքը որովայնի փքվածության եւ անհարմարության զգացողության, երկարատեւ լուծի, փորկապության, կղանքի մեջ արյան առկայության մասին է։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել