Պրոկտոլոգ Ելենա Սմիրնովան տեղեկացրել է, թե ինչու չարժե պահածոյացված լոլիկներ օգտագործել։ Նա ընդգծել է, որ այդ մթերքը կարող է առաջ բերել հաստ աղիի քաղցկեղ։ Խոսքն այդ թվում նաեւ նրբերշիկների, երշիկի, բեկոնի, ապուխտի մասին է։ Խոսելով պահածոյացված լոլիկների մասին՝ մասնագետը նշել է, որ ամենից շատ վտանգավոր է բիսֆենոլը, որի բարակ շերտով փակում են պահածոների բանկաները, տեղեկացրել է solenka.info-ն։
Պրոկտոլոգի խոսքով՝ բիսֆենոլը ուռուցքի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Այդ լոլիկները՝ բարձր թթվայնության հետ կապված, բսիֆենոլ են կուտակում մեծ քանակությամբ։ Բժիշկը խորհուրդ է տվել նաեւ զգուշությամբ օգտագործել շաքար, քաղցրեղեն, չորահաց, չիփսեր, ֆասթֆուդ, սոուսներ, խմել գազավորված ըմպելիքներ, ոգելիչ խմիչք։ Դրանց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր տրանսճարպեր կան։
Բացի այդ, Սմիրնովան նշել է հաստ աղիի քաղցկեղի գլխավոր ախտանշանները։ Խոսքը որովայնի փքվածության եւ անհարմարության զգացողության, երկարատեւ լուծի, փորկապության, կղանքի մեջ արյան առկայության մասին է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր