• Latest news

Առաջին հայացքից օգտակար թվացող որ մթերքը կարող է հիպերտոնիայի հանգեցնել

18 հունիսի, 2022  17:39

Արյան բարձր ճնշումը կամ հիպերտոնիան ինֆարկտից մինչեւ ինսուլտ կյանքին սպառնացող բարդությունների նախադրյալ է: Փորձագետը խոսել է առաջին հայացքից առողջ թվացող նախաճաշի տարբերակի մասին, որից պետք է խուսափել, քանի որ այն կարող է մեծացնել այս հիվանդության զարգացման ռիսկը, գրում է Express-ը:

Սննդակարգը կարող է հսկայական դեր խաղալ տարբեր հիվանդությունների դեպքում։ Առողջ ռեժիմը կարող է նվազեցնել առողջական խնդիրների առաջացման վտանգը, մինչդեռ որոշ մթերքներ, ընդհակառակը, կարող են մեծացնել այն։ Blood Pressure UK կազմակերպությունը խորհուրդ է տալիս խուսափել շաքարի հավելումով չոր նախաճաշերից, եթե փորձում եք արյան ճնշումը նորմայի սահմաններում պահել:

«Լրացուցիչ էներգիան կարող է ստիպել ձեզ գիրանալ, ինչը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման: Դա կարող է նաեւ հանգեցնել շաքարախտի: Արյան բարձր ճնշումը եւ շաքարախտը մեծացնում են սրտի հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը, հատկապես, եթե երկուսն էլ միաժամանակ ունեք»,- զգուշացնում է կազմակերպությունը։

Express պորտալը զրուցել է սննդաբան Մարկ Գիլբերտի հետ, որը բացատրել է, որ այս խորհուրդը նույնպես հաստատվում է հետազոտություններով։

«Համաձայն 2014 թվականին Կլինիկական սնուցման ամերիկյան ամսագրում հրապարակված հետազոտության տեսության, որն արվել է ավելի քան 11 000 հետազոտության վերլուծությամբ, շաքարը արյան բարձր ճնշման էական պատճառ է հանդիսանում:

Ուստի, պետք չէ օրը սկսել շաքարի մեծ պարունակությամբ շիլայով: Իսկապես, նույնիսկ քիչ շաքար պարունակող փաթիլները կարող են բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ դրանք սովորաբար բաղկացած են հիմնականում ռաֆինացված ածխաջրերից, իսկ մարդկանց մեծ մասը դրանք սովորական չափաբաժնից 2-4 անգամ ավելի է օգտագործում»,- նշել է մասնագետը:

Արյան ճնշումը Մեծ Բրիտանիայում խորհուրդ է տալիս նախաճաշին հացահատիկի փոխարեն մրգեր ընտրել:

Սակայն շաքարի հավելումով փաթիլները ազատ շաքարի միակ աղբյուրը չեն:

Մթերքներից մինչեւ ըմպելիքներ, մեղրից մինչեւ օշարակներ, այս շաքարները կարող են ավելացված լինել տարբեր մթերքների մեջ:

Ըստ Blood Pressure UK-ի՝ մեր սննդակարգում ազատ շաքարի հիմնական աղբյուրներն են.

- սեղանի շաքարը

- ջեմերն ու պահածոները

- հրուշակեղենը (քաղցրավենիք եւ շոկոլադ)

- մրգային հյութերն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները

- թխվածքաբլիթները, բուլկիներն ու տորթերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել