• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք ցավ պատճառում մյուսներին

22 հունիսի, 2022  14:40

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Դիեգո) Rady մենեջմենթի դպրոցի նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ հաճախ վնաս են պատճառում մյուսներին, որովհետեւ նրանց գիտակցության մեջ բռնությունը բարոյապես ճիշտ կամ անգամ պարտադիր է, եւ արդյունքում՝ նրանք ռացիոնալ չեն արձագանքում նյութական օգուտներին։

Գիտնականների կարծիքով՝ վատ վարքի համար նախատեսված տուգանքները կամ բանտարկությունը կարող են արդյունավետ զսպիչ գործոն չլինել, ինչպես ենթադրում են օրենսդիրները։

Հետազոտության հեղինակ, Ռեդիի մենեջմենթի դպրոցի ամբիոնի վարիչ, հոգեբան Թեյջ Ռայի եզրահանգումները, որոնք հրապարակվել են Psychological Science ամսագրում, հիմնված են մոտ 1 500 մարդու մասնակցությամբ իրականացված բազմաթիվ փորձարկումների արդյունքների վրա։ Փորձարկվողներին վճարվել է դրամական մրցանակ ուրիշներին պատժելու համար, բայց երբ նրանք ստացել են գումարը, դա փաստորեն նվազեցրել է ուրիշներին պատժելու նրանց ցանկությունը։

«Դրամական շահը կարող է հակասել նրանց ենթադրվող բարոյական արդարացումներին,- կարծում է Ռայը։- Մարդիկ ուրիշներին պատժում են, որպեսզի ցուցադրեն սեփական բարությունը, իսկ ստացած փոխհատուցումը կարող է տպավորություն ստեղծել, թե նրանց առաջնորդում է ագահությունը, ոչ թե արդարությունը։ Բայց ես նաեւ հայտնաբերել եմ, որ եթե ձեր հասակակիցները ձեզ ասում են, թե դուք, միեւնույն է, լավ մարդ եք, անգամ եթե փող եք վերցնում, ապա դուք այլեւս բարոյական կասկածներ չեք ունենում հանուն շահույթի ուրիշներին վնաս հասցնելու հետ կապված»։

Տնտեսական օնլայն-խաղում իրականացված չորս տարբեր փորձերի ընթացքում  Ռայը հայտնաբերել է, որ դրամական պարգեւը երրորդ կողմին պատժելու համար գրեթե կրկնակի նվազեցնում է դա անելու ցանկությունը։

«Ստացված արդյունքները  վկայում են այն մասին, որ մարդիկ կարող են ավելի անվճռական լինել վնաս հասցնելիս այն ժամանակ, երբ դրանից կարող են շահ ստանալ, ան դեպքում, երբ նրանք սպասում են, որ իրենց գործընկերները կդատապարտեն իրենց»,- ասել է Ռայը։

Հետազոտողը եկել է այն եզրահանգման, որ մարդկանց բռնության դրդապատճառը հասկանալը դրա կանխման բանալին է։

«Եթե կառավարությունները փորձում են զսպել հանցագործներին, նրանք նաեւ պետք է ջանան փոխել այն բարոյական կողմնորոշիչները, որոնք հանցագործներն օգտագործում են իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ավելացրել է նա։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է