• Latest news

Ի՞նչ հիվանդություններից են մեզ բուժում ընտանի կենդանիները

22 հունիսի, 2022  18:25

Չնայած քրոնիկական սթրեսը սրտի հիվանդությունների եւ կաթվածի հավանականության հիմնական գործոններից է, կատու եւ շուն պահողներն ասում են, որ իրենց տնային կենդանիներն օգնում են թուլանալ եւ ակտիվ մնալ, գրել է UPI-ն։

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի իրականացրած նոր հարցումը ընտանի կենդանի պահող 1 000 մարդու շրջանում ցույց է տվել, որ նրանց 95 տոկոսը հենվում է կենդանիների վրա՝ սթրեսը ցրելու համար։ 10-ից 7-ն ասել է, որ նախընտրում է ժամանակն անցկացնել իր խնամած կենդանու հետ եւ ոչ թե հեռուստացույց նայել, մոտ կեսը (47 տոկոս) ասել է, որ կենդանիներն օգնում են ավելի ակտիվ լինել։

Ընտանի կենդանու առկայությունը կարող է նաեւ բարելավել առողջական այլ կարեւոր ցուցիչներ՝ արյան ճնշում, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակ, նշվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հաղորդագրությունում։

Ընտանի կենդանի ունեցողների շրջանում անցկացված նոր հարցման մասնակիցների մոտ 69 տոկոսը հայտարարել է, որ խնամած կենդանիների մասին ավելի լավ է հոգում, քան իր։ Վարձով աշխատողների մոտ 70 տոկոսը նշել է, որ երջանիկ կլիներ, եթե կենդանին կարողանար միանալ իր աշխատանքին՝ կամ տեղում, կամ հեռավար աշխատանքի ժամանակ։ 40-ից երիտասարդներն ավելի հաճախ են ասել, որ իրենց աշխատանքն ավելի օգտակար կլիներ, եթե իրենց կենդանիների հետ լինեին։

Հարցվողների խոսքով՝ կենդանիներն օգնում են իրենց ցրել սթրեսը, երբ հպվում են տերերին (68 տոկոս), ստիպում ծիծաղել (67 տոկոս) եւ ցրել միայնակության զգացումը (61 տոկոս)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել