• Latest news

Որ յոթ վտանգավոր սովորություններից պետք է անհապաղ հրաժարվել

23 հունիսի, 2022  22:45

Որքան էլ մենք ձգտենք առողջ կենսակերպ վարել, այնուամենայնիվ կան վատ սովորություններ, որոնք մենք ձեռք ենք բերում, եւ դրանցից շատերն ավելի վտանգավոր են մեր առողջության համար, քան կարծում ենք։ Թեեւ որոշներից ավելի դժվար է հրաժարվել, քան մյուսներից, կան մի քանիսը, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել, ասում է վիրաբույժ Հեկտոր Պերեսը: Մասնագետը թվարկել է յոթ սարսափելի սովորություն, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել, գրում է Eat This, Not That!-ը։

Նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել նան, որ դուք ձեզ հոգնած եւ թույլ զգաք ամբողջ օրվա ընթացքում: Առավոտյան անպայման կերեք ինչ-որ օգտակար բան, դա ձեզ էներգիա կհաղորդի եւ կօգնի ձեզ կենտրոնացած մնալ ողջ օրվա ընթացքում, խորհուրդ է տալիս բժիշկ Պերեսը։

Մասնագետի խոսքով՝ առողջ քունը նույնպես կենսական նշանակություն ունի։

«Երբ բավականաչափ չեք քնում, ձեր օրգանիզմը ժամանակ չի ունենում վերականգնվելու օրվա ակտիվությունից հետո: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների: Փորձեք քնել օրական 8 ժամ»,- խորհուրդ է տալիս վիրաբույժը։

Վերամշակված մթերքները հաճախ հարուստ են անառողջ բաղադրիչներով, ինչպիսիք են շաքարը, աղը եւ ճարպը: Նրանք չունեն սննդային արժեք եւ կարող են վնասակար լինել ձեր առողջության համար: Միշտ ընտրեք թարմ, ամբողջական մթերքներ, ասում է բժիշկ Պերեսը:

Նա նաեւ ընդգծում է ջրի ընդունման անհրաժեշտությունը՝ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ըստ մասնագետի, ջուրն օգնում է դուրս հանել տոքսինները եւ պահպանել մեր բջիջները խոնավացված: «Աշխատեք օրական ութ բաժակ ջուր խմել, կամ ավելի շատ, եթե ակտիվ կենսակերպ եք վարում»,- խորհուրդ է տալիս բժիշկը։

Բժիշկ Պերեսը նաեւ ընդգծում է կանոնավոր ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությունը, քանի որ այն օգնում է բարելավել սրտանոթային առողջությունը, նվազեցնել քրոնիկ հիվանդությունների ռիսկը եւ պահպանել նորմալ քաշը:

Նա նաեւ նշել է, որ սթրեսը, տագնապը կամ դեպրեսիան կարող են բացասաբար ազդել մեր օրգանիզմի վրա եւ հանգեցնել ֆիզիկական հիվանդությունների: Անպայման ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ եւ արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ ուրախություն են պատճառում: Եթե զգում եք, որ ձեզ համար դժվար է, մի վախեցեք դիմել մասնագետի օգնությանը, խորհուրդ է տալիս բժիշկը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է