• Latest news

Ճապոնացի գիտնականները մշակել են գերբարակ սենսոր՝ մարմնի վրա քիմիական անալիզի կատարմամբ տարբեր բիոմարկերներ չափելու համար

25 հունիսի, 2022  17:40

Հետազոտողները մշակել են ոսկե ցանցով հատուկ գերբարակ սենսոր, որը կարելի է ամրացնել անմիջապես մաշկին՝ առանց գրգռում կամ անհանգստություն առաջացնելու: Սենսորը կարող է չափել տարբեր բիոմարկերներ կամ նյութեր՝ մարմնի վրա քիմիական անալիզի համար, գրում է News Medical Life Sciences-ը։

Նրա աշխատանքում օգտագործվում է ռամանովյան սպեկտրոսկոպիայի մեթոդը, երբ սենսորին ուղղված լազերային լույսը մի փոքր փոխվում է՝ կախված նրանից, թե տվյալ պահին մաշկի վրա ինչ քիմիական նյութեր կան։

Կրվող սարքերը նորություն չեն: Դրանցից շատերը կարող են վերահսկել առողջության որոշակի ցուցանիշները, օրինակ՝ սրտի կծկումների հաճախականությունը, բայց ներկայումս նրանք չեն կարող չափել քիմիական նշանները, որոնք կարող են օգտակար լինել բժշկական ախտորոշման համար:

«Խելացի» ժամացույցները կամ այլ սարքերը նաեւ համեմատաբար ծավալուն են եւ հաճախ՝ բավականին թանկ: Ելնելով այս թերություններից՝ Տոկիոյի համալսարանի քիմիական ֆակուլտետի հետազոտողների թիմը փորձել է գտնել նոր միջոց՝ ոչ ինվազիվ եւ խնայողության տեսակետից արդյունավետ կերպով որոշելու առողջության տարբեր վիճակները եւ շրջակա միջավայրի վիճակները:

Սենսորի հիմնական բաղադրիչը բարակ ոսկե ցանցն է, քանի որ երբ այն շփվում է չափվող նյութի հետ, օրինակ՝ քրտինքի մեջ առկա հիվանդության հնարավոր բիոմարկերի հետ, այն քիմիապես նյութը չի փոխում:

Գիտնականների կարծիքով, սենսորի համար կա նաեւ քիմիական անալիզի այլ մեթոդների հետ աշխատելու ներուժ, բացի ռամանովյան սպեկտրոսկոպիայից, օրինակ՝ էլեկտրաքիմիական անալիզի միջոցով։ Նրանք հույս են հայտնել, որ այս հետազոտությունը կարող է հանգեցնել նոր սերնդի էժան բիոսենսորների ստեղծման, որոնք կարող են հեղափոխություն կատարել առողջության մոնիթորինգի ասպարեզում եւ նվազեցնել առողջապահության ֆինանսական բեռը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։