• Latest news

60-ն անց մարդիկ ինչպե՞ս կարող են դիմանալ շոգին

26 հունիսի, 2022  15:41

Թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն «Մոսկվա 24-ին» տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե 60-ն անց մարդիկ ինչպես կարող են դիմանալ շոգին`մատնանշելով վտանգավոր ժամերին արեւի տակ դուրս չգալը, թեթեւ հագուստներ կրելը եւ շատ ջուր խմելը:

Մասնագետը նշել է, որ դուրս պետք է գալ մինչեւ առավոտյան 11-ը եւ երեկոյան 5-ից հետո: Նա խոսել է ջրի օգտագործման մասին՝ ասելով, որ սովորական պայմաններում մեկ կիլոգրամ քաշի դիմաց պետք է խմել 20-ից 30 միլիլիտր ջուր, իսկ շոգ եղանակին ավելի շատ:

Այնուամենայնիվ, կան հիվանդություններ, որոնց դեպքում ավելորդ հեղուկը, ընդհակառակը, կարող է վնասել։ Ուստի նման հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ, ով հստակ կասի, թե որքան ջուր պետք է խմել:

«Դա կարող է լինել, օրինակ, երիկամների հիվանդություն։ Այս դեպքում մենք սահմանափակում ենք սպառվող հեղուկի քանակը»,- ​​պարզաբանել է Ռոմանենկոն։

Անդրադառնալով հագուստին՝ թերապեւտը նշել է, որ նախապատվությունը պետք է տալ բամբակյա կտորներին: Հագուստը պետք է լինի բաց գույնի եւ ազատ: Իսկ ինչ վերաբերվում է սննդին՝ ապա պետք է նախապատվությունը տալ կաթնամթերքին, բանջարեղեններին ու մրգերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել