• Latest news

Ի՞նչ նախազգուշական ազդանշաններ է ուղարկում մեզ մեր մարմինը

27 հունիսի, 2022  14:35

Երբ մեր առողջության հետ ինչ-որ բան այն չէ, դա սովորաբար առանց նախազգուշացման չի լինում: Մեր մարմինը, որպես կանոն, ազդանշաններ է ուղարկում, որպեսզի տեղեկացնի, որ խնդիր կա, եւ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրանց:

Նյու Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցի հոգեբուժության կլինիկական դոցենտ, բժիշկ Գեյլ Սալցը պատմել է, թե կոնկրետ ինչ նախազգուշական ազդանշաններ կարող է ուղարկել մարմինը, գրում է Eat This, Not That:

Դոկտոր Զալցի կարծիքով՝ միտքն ու մարմինը փոխկապակցված են, ուստի այն, ինչ ազդում է մեր ուղեղի վրա, ազդում է մեր մարմնի վրա: Եթե ​​սթրեսը խրոնիկ է դառնում, կորտիզոլ հորմոնի մշտական ​​արտազատումն օրգանիզմի մաշվածության է հանգեցնում, եւ մարդը կարող է հոգնածություն զգալ, տարբեր անբացատրելի ցավեր, որովայնի ցավեր եւ գլխացավեր ունենալ: Սրանք այն ազդանշաններն են, որոնք ձեր օրգանիզմն օգտագործում է՝ հայտնելու համար, որ դուք դեպրեսիա ունեք:

Իր հերթին, մանկաբարձ-գինեկոլոգ, դոկտոր Մայքլ Գրինը պատմել է, որ մաշկի փոփոխություններին, ինչպիսիք են ցանը, գույնի փոփոխությունը եւ նոր գոյացությունները, միշտ պետք է լուրջ վերաբերվել: Մաշկի փոփոխությունները կարող են նշանակել ցանկացած բան՝ սկսած ալերգիկ ռեակցիայից մինչեւ լուրջ հիվանդություն կամ ներքին վարակ: Հաճախ մաշկի փոփոխությունները շաքարախտի, գայլախտի կամ լյարդի հետ կապված խնդիրների առաջին նշանն են:

Ինչպես նշել է առողջության մարզիչ Լինդսի Թուլիսը, եթե դուք հաճախ քաղց եք զգում, ձեր օրգանիզմը կարող է ասել ձեզ, որ ձեզ պետք է ավելի շատ քնել:

Թուլիսի խոսքով՝ հոգնածությունը հաճախ առաջանում է երկար օրվանից հետո՝ հատկապես, եթե այն հետեւում է անհանգիստ գիշերին: Բայց դա կարող է նաեւ ազդարարել ավելի լուրջ բանի մասին։ Քրոնիկ հոգնածությունը կարող է այնպիսի պայմանների ախտանիշ լինել, ինչպիսիք են վահանաձեւ գեղձի խանգարումները, սրտային հիվանդությունները կամ շաքարախտը:

Մկանային սպազմերը կարող են օրգանիզմի կողմից օգտագործվող միջոց լինել՝ հայտնելու համար, որ դուք ծանրաբեռնել եք մկանները մարզման ժամանակ, որ ձեզ ավելի շատ էլեկտրոլիտներ են անհրաժեշտ (մագնեզիում, կալիում, կալցիում), որ դուք ջրազրկված եք կամ ձեր արյան հոսքը ցածր է:

Թուլիսը նաեւ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել քաղցր կամ աղի որեւէ բան ուտելու անհաղթահարելի ցանկությանը։ Դա կարող է օրգանիզմի ջրազրկման, սթրեսի կամ քնի պակասի ազդանշան լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ