• Latest news

Գիտնականները զարմանալի պատճառներ են հայտնաբերել, որոնց դեպքում քաղցկեղի բջիջները հաճախ ստիպված են «հույսը դնել» ճարպի վրա

28 հունիսի, 2022  21:40

Կոլումբիայի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները զարմանալի պատճառներ են հայտնաբերել, որոնց դեպքում քաղցկեղի բջիջները հաճախ ստիպված են լինում «հույսը դնել» շրջակա միջավայրից ներմուծվող ճարպերի վրա, ինչը կարող է հանգեցնել ուռուցքների աճը դանդաղեցնող նոր միջոցների հայտնաբերմանը։

Կոլումբիայի համալսարանի Վագելոսի Բժիշկների քոլեջի համակարգային կենսաբանության դոցենտ Դենիս Վիտկուպի եւ բժշկության, փիլիսոփայության դոկտոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Կոխի կենտրոնի տնօրեն Մեթյու Վանդերի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում։

Սովորական սննդամթերքները, որոնք մենք ուտում ենք, օրինակ՝ ճարպը, եւ թթվածինը, որը շնչում ենք, հավանաբար, էական դեր են խաղում քաղցկեղի բջիջների աճի գործում։

Թթվածինն ամենից շատ է հայտնի օրգանիզմում էներգիայի արտադրման մեջ ունեցած իր դերով, հենց այդ պատճառով, երբ մենք զբաղվում ենք սպորտով, մեզ համար շնչելը դժվարանում է։ Քանի որ քաղցկեղի շատ բջիջներ ապրում են թթվածնից «խեղճացած» միջավայրում, ենթադրվում է, որ դրանց աճը սահմանափակվում  է էներգիայով։

Բայց թթվածինը մի դեր էլ ունի՝ ոչ այնքան հայտնի. այն թթվեցնող ուժով է ապահովում քիմիական ռեակցիաները, որոնք հանգեցնում են նոր բջիջների ստեղծման համար անհրաժեշտ կենսամոլեկուլների սինթեզի։

Նոր հետազոտությունը, ի զարմանս գիտնականների, ցույց է տվել, որ քաղցկեղի բջիջները հիպոքսիայի պայմաններում ավելի շատ էներգիա ունեն, քան նրանց պետք է աճի համար։ Երբ հետազոտողները քաղցկեղի բջիջներին լրացուցիչ սնուցող նյութեր տրամադրեցին էներգիայի արտադրման համար, բջիջները չարձագանքեցին։

Դրա փոխարեն, երբ հետազոտողներն օգտագործեցին տարբեր մեթոդներ՝ թթվածնի անբավարարությամբ ճնշված կենսասինթետիկ ուղիները ապաշրջափակելու համար, քաղցկեղի բջիջները զգալիորեն մեծացրին պրոլիֆերացիան։

Ճարպերի մոլեկուլներն օգտագործվում են նոր բջիջների մեմբրանների ստեղծման համար, եւ ճարպերի սինթեզը հատկապես բարդ է քաղցկեղի բջիջների համար, որոնց անհրաժեշտ է սինթեզել նոր մեմբրաններ իրենց աճի համար։ Առանց թթվածնի հասանելիության բջիջները չեն կարող համարժեք մատակարարել ճարպի սինթեզի իրենց ուղիները։

Կենսասինթեզի վրա թթվածնի ազդեցության արդյունքում քաղցկեղի բջիջները, որոնք աճում են թթվածնի սահմանափակ քանակությամբ միջավայրում, խիստ կախված են լինում շրջակա միջավայրից ճարպերի ներմուծումից։ Դա խիստ կարեւոր խոցելիություն է ստեղծում քաղցկեղի բջիջների համար, քանի որ ներմուծվող ճարպերի մատակարարումների կրճատումը կարող է դանդաղեցնել կամ կանգնեցնել քաղցկեղի աճը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է