• Latest news

Ի՞նչ է կատարվում կնոջ ուղեղի հետ դաշտանադադարից հետո

30 հունիսի, 2022  14:32

Դաշտանադադարից հետո կանանց ուղեղի սպիտակ նյութի հիպերինտենսիվություն անվանվող կենսամարկերները կարող են ավելի շատ լինել, քան մինչեւ դաշտանադադարի փուլում գտնվող կանանց կամ նույն տարիքի տղամարդկանց դեպքում, վկայում են Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները։

Սպիտակ նյութի հիպերինտենսիվությունը ուղեղի պատկերներում տեսանելի մանրագույն վնասվածքներ են, որոնք ավելի են տարածվում տարիքի հետ կամ չվերահսկվող արյան բարձր ճնշման դեպքում։ Ուղեղի այդ կենսամարկերները կապված են կաթվածի բարձր հավանականության, Ալցհեյմերի հիվանդության եւ կոգնիտիվ ունակությունների նվազման հետ։

«Սպիտակ նյութի հիպերինտենսիվությունն ավելանում է ուղեղի ծերացմանը զուգընթաց, եւ չնայած դրա առկայությունը չի նշանակում, թե մարդը դառնում է թուլամիտ կամ կարող է ուղեղի կաթված պատահել, դրա մեծացումը կարող է բարձրացնել վտանգը,- նշել է հետազոտության հեղինակ, բժշկության դոկտոր, Բոննի (Գերմանիա) Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի աշխատակից, Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի անդամ Մոնիկ Բրեթելերը։- Մեր հետազոտությունում մենք ուսումնասիրել ենք, թե ինչ դեր կարող է խաղալ դաշտանադադարը ուղեղի այդ կենսամարկերների քանակությունում»։

Հետազոտությանը մասնակցել է 3 410 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 54։ Նրանց 58 տոկոսը կանայք էին, 59 տոկոսը՝ դաշտանադադարի փուլում։ Բոլոր մասնակիցների 35 տոկոսը արյան բարձր ճնշում ուներ, իսկ կեսը՝ չկառավարվող արյան բարձր ճնշում։

Բոլոր մասնակիցներն անցել են ՄՌՏ՝ ուղեղի սքանավորում։ Հետազոտողներն ուսումնասիրել են ստացված նկարներն ու հաշվել յուրաքանչյուր մասնակցի հիպերինտենսիվ սպիտակ նյութի քանակությունը։

Արյան բարձր ճնշումը եւ դիաբետը պարզելուց հետո հետազոտողները հայտնաբերել են, որ դաշտանադադարի մեջ գտնվող կանայք ուղեղի ավելի շատ կենսամարկերներ ունեն, քան նույն տարիքի տղամարդիկ։ Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի բիոմարկերների ավելացումը տարիքի հետ եւ բարձր տեմպերով արագանում է կանանց պարագայում։

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց եւ նույն տարիքի տղամարդկանց միջեւ սպիտակ նյութի հիպերինտենսիվության միջին քանակության տարբերություն չի եղել։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ դաշտանադադարի փուլում գտնվող կանանց սպիտակ նյութի հիպերինտենսիվությունն ավելի բարձր է եղել, քան մինչեւ դաշտանադադարի փուլում գտնվող կանանց եւ նույն տարիքի տղամարդկանց պարագայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ