• Latest news

Նշվել են ամենաօգտակար սովորություններն ուղեղի համար

1 հուլիսի, 2022  13:45

Շատ ենք լսում սրտի, աղիների եւ ընդհանուր առողջության մասին հոգալու կարեւորության վերաբերյալ, բայց մի ոլորտ հաճախ դուրս է մնում մեր ուշադրությունից, եւ դա ուղեղի առողջությունն է։ Մասնագետները Eat This, Not That!-ին նշել են այն սովորությունների մասին, որոնք առավել օգտակար են ուղեղի համար։

Ինչպես նշել են նյարդաբանները,  այժմ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ բազմաթիվ սթրեսներ են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսային վիճակների հաղթահարումը եւ հոգեկան առողջության պահպանումը բարելավում են նեյրոպլաստիկությունը, իսկ սթրեսը նվազեցնում է այն։

Ուղեղի համար ամենաօգտակար սովորություններից մեկը, մասնագետների կարծիքով, քունն է։ Քնի թե՛ քանակը, թե՛ որակը վճռական նշանակություն ունեն ուղեղի առողջության համար։ Վատորակ քունը կապված է բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսին են կաթվածը, կոգնիտիվ ծերացումը, դեմենցիան, Պարկինսոնի հիվանդությունը, նախազգուշացնում են մասնագետները։

Կարեւոր սովորություն է նաեւ սոցիալական ակտիվությունը, որը կարող է պաշտպանություն ապահովել ծերունական թուլամտությունից։ Հանրային գործունեությանը մասնակցությունը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման վտանգը՝ շնորհիվ մտավոր խթանման, ինչը հատկապես կարեւոր է  կյանքի ուշ փուլերում։

Ուղեղի համար կարեւոր սովորությունների ցուցակում մասնագետները ներառել են նաեւ ամենօրյա քայլքը։ Ուղեղի տեսակետից քայլքը անասելի օգտակար է։ Բազմակի հետազոտությունները ցույց են տվել ուղեղում արյան հոսքի, պլաստիկության մարկերների եւ կոգնիտիվ ֆունկցիաների բարելավում, եւ այս ամենը՝ ամենօրյա քայլքի շնորհիվ։

Ինչպես նշել են փորձագետները, ուղեղը ամբողջ կյանքի ընթացքում սովորելու եւ նոր բան քաղելու արտասովոր ունակություն ունի։ Լինեն դրանք քրոսվորդները, նոր դեղատոմսը, նոր սպորտաձեւը, թե տեսախաղերը. գլխավորը նորությունն է։ Նեյրոպլաստիկությունը ենթադրում է ինչ-որ նոր ու անսովոր բանի ապրումակցում, ուստի ամենօրյա սովորականությունն այնքան էլ օգտակար չէ, նոր բան է անհրաժեշտ։

Բժիշկների խոսքով՝ առողջ սնվելը նվազեցնում է կաթվածի կամ ցերեբրովասկուլյար հիվանդությունների վտանգը։ Միջերկրածովյան դիետան, որպես կանոն, հարուստ է օմեգա-3-ով, թթուներով եւ չհագեցած ճարպերով, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ առնչություն ունեցող բետա-ամիլոիդի (սպիտակուց) ավելի ցածր մակարդակի հետ, նշել են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ