• Latest news

Ի՞նչ խմել շոգին, որ հագեցնի ծարավն ու չքրտնեցնի

15 հուլիսի, 2022  23:44

Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքության դեպքում օրգանիզմը կորցնում է մեկուկես անգամ ավելի շատ ջուր, ուստի նաև պահանջում է ջրի պաշարների ավելի հաճախակի համալրում: Այս մասին Championat.com-ի հետ զրույցի ընթացքում ասել է դիետոլոգ Նատա Գոնչարը:

Ջրազրկումն ու ջրի պակասը կանխելու համար անհրաժեշտ է հաճախ հեղուկ օգտագործել, սակայն խոսքը ոչ բոլոր տեսակի ըմպելիքների մասին է: Գոնչարը նշել է, որ ծարավը հագեցնելու լավագույն տարբերակը մաքուր ջուրն է`շեշտելով, որ սառցե ջուրը խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է իջեցնել դիմադրողականությունն ու կոկորդի ցավ առաջացնել:

Բացի այդ սառցե ընպելիքները ակտիվացնում են քրտնագեղձերի աշխատանքը, ինչը ջրազրկում է առաջացնում: Ուստի ավելի լավ է սենյակային ջերմաստիճանի ջուր խմել, որի մեջ համի համար կարելի է ավելացնել կիտրոն կամ թարմ անանուխի տերեւներ:

Ամառվա շոգին, ըստ մասնագետի, կարելի է նաեւ հանքային ջուր խմել, որն օգնում է լրացնել քրտինքի հետ մարմնից դուրս եկող աղերի պակասը:

Ամառային ըմպելիքների շարքին են դասվում նաեւ թեթեւ սեւ եւ կանաչ թեյերը, ընդ որում`թե'տաք, թե'սառը վիճակում: Մեկ բաժակ տաք թեյը նախ կստիպի քրտնել, ապա կիջեցնի մարմնի ջերմաստիճանը, նշել է փորձագետը։

Թույլատրելի ըմպելիքների շարքին են դասվում նաեւ տանը պատրաստված առանց շաքարի հյութերը, թարմ քամված հյութերը, տնական կվասը եւ բուսական ծագման կաթը:

Ամռան տապին չի կարելի խմել գարեջուր եւ այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ էներգետիկ եւ զովացուցիչ ըմպելիքներ, որոնք շաքար են պարունակում: Շաքարի կամ քաղցրացուցիչների մեծ քանակությունը հանգեցնում է ինչպես ծարավի, այնպես էլ ախորժակի ավելացմանը:

Շոգին նպատակահարմար է նվազեցնել սուրճի օգտագործումը, որն ունի միզամուղ ազդեցություն եւ նպաստում է ջրազրկմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է