• Latest news

Կարելի՞ է արդյոք դիաբետիկներին մրգեր եւ հատապտուղներ ուտել

26 հուլիսի, 2022  09:45

Էնդոկրինոլոգ Տատյանա Ֆիլիպովան կիսվել է իր մասնագիտական ​​կարծիքով այն մասին, որ շաքարախտով հիվանդները չպետք է վախենան հատապտուղներ եւ մրգեր ուտելուց, այլ պետք է հետեւեն սննդակարգի որոշակի կանոններին, հայտնում է «ՄեդիկՖորում»-ը։

Ֆիլիպովան բացատրել է, որ շաքարախտի առկայությունը բնության՝ քաղցր համով պարգեւներից՝ հատապտուղներից եւ մրգերից, ավտոմատ հրաժարում չի նշանակում:

«Շաքարային դիաբետով մարդկանց մրգերի եւհատապտուղների մեծ մասը թույլատրված է»,- ասել է բժիշկը «Հինգերորդ ալիք»-ին:

Ընդ որում, էնդոկրինոլոգը նկատել է, որ շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է որոշակի սննդային կանոնների հետեւել, քանի որ այս հիվանդությամբ տառապողների համար չափազանց կարեւոր է պահպանել արյան շաքարի կայուն մակարդակը՝ խուսափելով դրա կտրուկ տատանումներից։ Բացի այդ, դիաբետիկները չպետք է քաշի ավելացում թույլ տան:

«Շաքարային դիաբետով, հատկապես՝ 2-րդ տիպի, հիվանդները պետք է խիստ փոքր չափաբաժիններով միրգ ու հատապտուղ ուտեն»,- ընդգծել է էնդոկրինոլոգը։

Բացի այդ, քաղցր մրգերը, ինչպես ցանկացած քաղցրավենիք, չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։

Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել իրենց բաղադրության մեջ շաքարի պարունակող մրգերի եւ հատապտուղների դեպքում. դա, մասնավորապես, վերաբերում է խաղողին, խուրմային, ձմերուկին եւ սեխին, շատ քաղցր հատապտուղներին, հասած բանաններին։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է