• Latest news

Ինչպե՞ս հաղթահարել ծխելու ձգտումը

26 հուլիսի, 2022  22:44

Նարկոլոգ, Իսաեւի «Երկակի ախտորոշում» կլինիկայի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ Դանիիլ Պետրովը «Мослента»-ի հետ զրույցում նշել է ծխելու ձգտումը հաղթահարելու միջոցները:

«Նիկոտինային կախվածությունն ամենալուրջ կախվածություններից է, այն դժվար է բուժվում։ Նախ, նիկոտինը մասնակցում է մեր օրգանիզմի բազմաթիվ կենսաքիմիական պրոցեսներին, եւ օգտագործելով այն՝ մենք միջամտում ենք այդ գործընթացներին, ինչը կենսաքիմիական մակարդակում կախվածություն է առաջացնում։ Երկրորդ՝ այն ուժեղ հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Երրորդ՝ ծխախոտի վաճառքն օրինական է»,- ասել է մասնագետը։

Բժիշկը նշել է, որ հոգեթերապիան կարեւոր դեր է խաղում ցանկացած կախվածության բուժման մեջ։ Միեւնույն ժամանակ, չպետք է անտեսել նիկոտինին փոխարինող դեղամիջոցները․ դրանք առաջին փուլում թույլ են տալիս նվազեցնել ծխախոտի հանդեպ ձգտումը: Սակայն բժիշկը զգուշացրել է, որ նման դեղամիջոցների ազդեցությունը կարճատեւ է, դրանց ընդունման համար հատկացվում է մեկից երկու ամիս։

«Նիկոտինային կախվածության համար կան նաեւ բազմաթիվ արտոնագրված բուժումներ՝ նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, ասեղնաբուժություն, հիպնոս: Մեծ հաշվով, եթե պացիենտը տրամադրված է բուժվել եւ վատ սովորությունից ազատվել, ապա այս մեթոդները կարող են օգնել հասնել դրական արդյունքի»,- ինքնօգնության մեթոդներ է հուշել մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել