• Latest news

Ինչպե՞ս ազատվել օրգանիզմում ջրի կուտակումից

27 հուլիսի, 2022  09:44

Ջուրը, որը պահպանվում է օրգանիզմում, ճնշման բարձրացում է  առաջացնում, խթանում է այտուցը եւ փքվածությունը: «ՄեդիկՖորում»-ը թվարկել է այդ խնդրից խուսափելու ուղիները։

1. Աղը ջուր կլանելու հատկություն ունի եւ կուտակվում է օրգանիզմի տարբեր մասերում։ Դա այն է, ինչը ստիպում է ձեզ փքված զգալ: Եթե ​​ամեն օր նվազեցնեք նատրիումի ընդունումը, դա ինքնաբերաբար կնվազեցնի օրգանիզմում կուտակվող ջրի քանակը:

2. Ջրի պակասի արդյունքում օրգանիզմը կարող է ուռել, քանի որ այն պահում է ջուրը: Դա կանխելու մենահեշտ միջոցն ավելի շատ ջուր խմելն է: Օրական երկու-երեք լիտր ջուր խմելն ավելի քան բավարար է մարդու համար, սակայն քիչ ջուր խմելը կարող է խնդիրներ առաջացնել՝  ջրի կուտակման տեսքով:

3. Ֆիզիկական ակտիվությունը պահպանում է ջրի մակարդակը մարմնում։ Ուստի, եթե անգամ 10 ժամ աշխատասեղանի մոտ աշխատեք, համոզվեք, որ օրգանիզմը գոնե որոշակի ֆիզիկական ակտիվություն է ստանում։ Պարտադիր չէ, որպեսզի դա հոգնեցուցիչ մարզում լինի: Օգնել կարող է նույնիսկ 10 րոպե քայլելը:

4. Կալիումով հարուստ մթերքներ օգտագործեք՝ կարտոֆիլ, ոսպ, սպանախ, բանան, չիր եւ նարինջ։ Այս բոլոր մթերքներն այդ հանքանյութի շատ լավ աղբյուրներ են:

5. Վատ եւ չբալանսավորված սննդակարգը հաճախ ջրի կուտակում է առաջացնում։ Ուստի կարեւոր է ձեր ամենօրյա սննդակարգում ներառել հիմնական բաղադրիչները՝ այդ իրավիճակից խուսափելու համար: Կրճատեք վերամշակված մթերքների օգտագործումը, քանի որ դրանք հարուստ են շաքարով եւ աղով:
 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել