• Latest news

Ինչպե՞ս կարող է արտակարգ շոգն ազդել դեղամիջոցների վրա

27 հուլիսի, 2022  18:37

Արտակարգ բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը սառեցնելու ուղիներ գտնելը շատ կարեւոր է, ինչպես նաեւ կարեւոր է ապահովել, որ ձեր դեղամիջոցները չենթարկվեն արտակարգ շոգի ազդեցությանը: Mayo կլինիկայի դեղագործ Սքոթ Հոլը նշում է, որ ջերմաստիճանի տատանումները կարող են քայքայել դեղամիջոցները, իսկ որոշ դեղեր կարող են ջերմությունը չտանելու պատճառ դառնալ, գրում է Medical Xpress-ը։

Ջերմաստիճանը կարող է ազդել մարդու ընդունած ցանկացած դեղամիջոցի վրա, սակայն դրանցից որոշներն ավելի հակված են խնդիրների, քան մյուսները:

«Ինսուլինն, անկասկած, այդ դեղամիջոցներից մեկն է,- ասում է Հոլը,- Ուստի շաքարախտով պացիենտները պետք է աշխատեն ինսուլինը չպահել այնպիսի տեղում, որտեղ ջերմաստիճանը շատ բարձր է»։

Պահպանեք ձեր դեղերը զով, չոր տեղում: Եթե դրանք պահում եք լոգարանում, որտեղ լոգանք եք ընդունում, թողեք դեղամիջոցներն իրենց օրիգինալ փաթեթավորման մեջ, խորհուրդ է տալիս մասնագետը։

«Շշերի մեջ պահելը, որի դեպքում դրանք կարող են հերմետիկ մնալ, իսկապես օգնում է կանխել ջերմության ցանկացած բացասական ազդեցություն»,- ընդգծում է դեղագործը։

Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել ջերմության անհանդուրժողականություն: Դրանց թվում են՝

- ճնշման դեղերը

- հակահիստամինային դեղերը

- դեկոնգեստանտները

- հոգեբուժական դեղերը։

Եթե հարցեր ունեք ձեր դեղերի վերաբերյալ, կարեւոր է հարցնել մասնագետներին:

«Եթե հարցեր ունեք ձեր դեղերի եւ դրանց պահպանման վերաբերյալ կամ ինչպես դրանք կարող են ձեզ վրա ազդել շոգ եղանակին, ապա ձեր դեղագործի հետ խոսելու ճիշտ ժամանակն է,- եզրափակել է Հոլը,- Նրանք կարող են տրամադրել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ կան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել